23:59 18 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Ստուգում

Ռուսաստանում Հայաստանը միգրանտների թվով չորրորդն է

© Sputnik / Максим Блинов
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
93 0 0

Հայաստանցի աշխատանքային միգրանտների քանակը Ռուսաստանում նախորդ տարվա համեմատ բարձրացել է։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Հայաստանը ռուսական շուկայում չորրորդ տեղն է զբաղեցրել միգրանտների քանակությամբ։ Այս մասին նշվում է Սոցիալական վերլուծության ու տեսության 2018 թվականի զեկույցում։

«2018 թվականին Հայաստանից Ռուսաստան մեկնած քաղաքացիների թիվը ոչ զգալիորեն աճել է ու կազմել 14,4 հազար մարդ` նախորդ տարվա 14 հազարի փոխարեն։ Սա չորրորդ ցուցանիշն է Տաջիկստանից` 31 հազար, Ղազախստանից` 26,5 հազար և Ուկրաինայից`14,8 հետո», – ընդգծվում է ռուսական ինստիտուտի զեկույցի մեջ։

Ուսումնասիրության մեջ նշվում է նաև, որ 2018 թվականին Ռուսաստան եկածների թիվը 2017 թվականի համեմատ նվազել է 4%–ով ու 124 900 մարդ է կազմել, իսկ երկիրը լքածների թիվը, հակառակը, աճել ու կազմել է 16,9%։ Փորձագետներն այս ցուցանիշը պատմական մինիմում են համարում։

Ինստիտուտի մասնագետների կանխատեսումներով` այս տարի միգրանտների հոսքը Ռուսաստան կարող է աճել, սակայն այն չի գերազանցի 200 հազարը։

թեգերը:
Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ