ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. «Աերոֆլոտ» ընկերության ուղևորատար ինքնաթիռը, որի անձնակազմն աղետի ահազանգ է տվել, արտակարգ վայրէջք կկատարի Ռիգայի օդանավակայանում։ Այդ մասին հաղորդում է «Զվեզդա» օդանավակայանը։
Flightradar24–ի տվյալներով` օդաչուներն ուղարկել են 7700 ծածկագիր, ինչը վկայում է ինքնաթիռում ոչ սովորական իրավիճակի առաջացման մասին։
Որպես կանոն` այդ ծածկագիրը չի ցուցադրվում ուղևորներից մեկի առողջական վիճակի վատացման դեպքում, ամենից հաճախ նշանակում է համակարգերից մեկի խափանում։
«Սուխոյ սուպերջեթ 100» ինքնաթիռը` RA-89041 գրանցման համարով, իրականացնում էր Ռիգա–Մոսկվա չվերթը։