17:30 29 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.60
  • GBP617.68
  • EUR528.57
  • RUB7.09
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
46 0 0

Ուֆայում կայանալու է անվտանգության հարցերը համակարգող պաշտոնյաների միջազգային հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի — Sputnik. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2019 թվականի հունիսի 17-20-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն`քաղաք Ուֆա: Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի հունիսի 17-20-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (ք. Ուֆա):

2. Արմեն Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (բացառությամբ գիշերավարձի ու Մոսկվա-Ուֆա-Մոսկվա ավիատոմսի) հետ կապված ծախսերի կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,–նշված է որոշման մեջ:

Նշենք, որ Ուֆայում կայանալու է անվտանգության հարցերը համակարգող պաշտոնյաների միջազգային հանդիպումը։

Ըստ թեմայի

Արմեն Գրիգորյանի նշանակումը Ռուսաստանի, Իրանի և Արցախի սրտով չէ. «Հրապարակ»
Արմեն Գրիգորյանի հայրը մահացել է. ինքնասպանություն է գործե՞լ
ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրը կախվել է. ոստիկանությունը հաստատեց
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ