05:02 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.07
  • GBP608.65
  • EUR542.91
  • RUB7.61
Միկելա Աբրամովա

Սկանդալից հետո 1-ին անգամ Ալսուի դուստրը խոսել է «Ձայնը․ երեխաներ» շոուի մասին

© Photo: Screenshot / Youtube / The Voice Kids Russia/Голос Дети
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
157 0 0

Աղջիկը աջակցության համար շնորհակալություն է հայտնել սոցիալական ցանցերի բաժանորդներին, ընկերներին, Առաջին ալիքին, մրցույթի կազմակերպիչներին և ուսուցիչներին։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Հայտնի ռուս երգչուհի Ալսուի դուստրը՝ Միկելա Աբրամովան,  առաջին անգամ արձագանքել է «Ձայնը․երեխաներ» նախագծում իր հաղթանակի շուրջ բարձրացված աղմուկին և իր Instagram-ի իր էջում մեկնաբանել շոուի արդյունքները։

Հիշեցնենք, որ Ալսուի դուստրը` Միկելա Աբրամովան, մեծ տարբերությամբ հաղթել էր մրցույթի եզրափակիչ փուլում, բայց համացանցում կասկածի տակ էին դրել մրցույթի արդյունքները։ Քննարկումները վերածվել էին սկանդալի։

Մայիսի 16–ին հայտնի է դարձել, որ Առաջին ալիքը չեղարկել է «Ձայնը. երեխաներ» վեցերորդ եթերաշրջանի արդյունքները։ Եզրափակիչում հաղթել էր Միկելա Աբրամովան։ Պարզվել էր, որ ձայները կեղծիքի միջոցով են ավելացվել, մայիսի 24–ին կրկնակի եզրափակիչ է անցկացվել։

Աղջիկը սոցիալական ցանցում աջակցության համար շնորհակալություն է հայտնել բաժանորդներին, ընկերներին, Առաջին ալիքին, մրցույթի կազմակերպիչներին ու ուսուցիչներին։

«Նույնիսկ հեռավորության վրա ես զգում էի այդ աջակցությունը, և դա ինձ իսկապես օգնել է։ Իմ երազանքը՝ դուրս գալ բեմ և դառնալ այդ սուպերնախագծի մասը, իրականություն է դարձել։ Դրանք իմ կյանքի ամենաուրախ, ամենահագեցած ամիսներն էին», - գրել է Միկելա Աբրամովան։

Նա նաև շնորհավորել է մրցույթի բոլոր հաղթողներին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mikella🌸 (@mikellaabramova)

Ըստ թեմայի

«Միկելան մեղք ունի՞». Ալսուի ներկայացուցիչը մեկնաբանել է «Ձայնը. երեխաներ» շոուի սկանդալը
«Հաղթանակի համար չարախոսելն անմարդկային է». Ալսուի ընտանիքը արձագանքել է սկանդալին
Ալսուի դստեր մարզիչ Սվետլանա Լոբոդան բաց կթողնի «Ձայնը. երեխաներ» շոուի հատուկ թողարկումը
թեգերը:
«Ձայնը», Ալսու, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ