03:14 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
219 0 0

Տաքսու վարորդներին նաև կարգելեն 7 տարին հատած ուղևորատար ավտոմեքենաների օգտագործումը:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Տաքսոմոտորային ծառայություններ մատուցող օտարերկրյա ընկերություններին կարգելվի աշխատել Ռուսաստանի տարածքում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ համապատասխան փոփոխությունները կատարվել են տաքսիների ագրեգատորների մասին օրինագծի երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո:

ՌԴ Պետդումայի տրանսպորտի և շինարարության կոմիտեի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը նշել է, որ ՌԴ քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարողանա տաքսու վարորդ աշխատել իրենց երկրում:

«Մենք նաև վերջնականապես կամրագրենք օրենքում, որ տաքսիների օտարերկրյա վարորդներ չենք ունենալու: ՌԴ քաղաքացիություն չունեցող մարդն իրավունք չի ունենա որպես տաքսու վարորդ աշխատել ՌԴ տարածքում»,-ասել է նա:

Տաքսու վարորդներին նաև կարգելեն 7 տարին հատած ուղևորատար ավտոմեքենաների օգտագործումը:

Ըստ Պետդումայի ներկայացուցչի, օրենքն ուժի մեջ կմտնի 2019-ին:

Տաքսի ծառայության մասին օրենքի վրա աշխատանքը սկսվել էր դեռևս 2015-ին՝ օրինագիծը շրջանառության մեջ էր դրվել Պետդումայում, ընդունվել առաջին ընթերցմամբ: 2018-ին ամռանն այն հետ կանչվեց, հետո նորից դրվեց շրջանառության մեջ: Դեկտեմբերին այն ընդունվեց առաջին ընթերցմամբ:

թեգերը:
Ռուսաստան

Գլխավոր թեմաներ