18:35 17 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
«Սիմֆերոպոլ» օդանավակայան

Ղրիմի օդանավակայանը կրում է Այվազովսկու անունը. Պուտինը ստորագրել է հրամանը

© Sputnik / Александр Полегенько
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
16710

Պուտինը 44 օդանավակայանների ականավոր ռուսաստանցիների անուններ է շնորհել։ Ղրիմի օդանավակայանը ստացել է ծովանկարիչ Այվազովսկու անունը։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 44 օդանավակայանի շնորհել է ականավոր ռուսաստանցիների անուններ։ Այս մասին ասվում է պետության ղեկավարի հրամանների իրավական տեղեկատվության կայքում։

Հովհաննես Այվազովսկու անունն այսուհետ կկրի «Սիմֆերոպոլ» օդանավակայանը։

Մոսկվայի «Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո» օդանավակայանները ստացել են Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լոմոնոսովի և Անդրեյ Տուպոլևի անունները։

Հայտնի է դարձել նաև, որ Կալինինգրադի «Խրաբրովո» օդանավակայանի համար ընտրել են կայսրուհի Ելիզավետա Պետրովնայի անունը, Կալուգայի օդանավակայանը կարող են կոչել գիտնական և գյուտարար Կոնստանտին Ցիոլկովսկու անունով, Կրասնոյարսկի օդանավակայանը` Դմիտրի Խվորոստովսկու անունով, իսկ Նիժնի Նովգորոդի օդանավակայանը, հավանաբար, կկոչեն օդաչու Վալերի Չկալովի անունով։

Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի սկզբին Ռուսաստանի հանրային պալատը գործարկեց կայք, որտեղ ռուսաստանցիները 45 քաղաքների համար օդանավակայանների նոր անուններ էին ընտրում։

Քվեարկության արդյունքներով որոշվեց  Ղրիմի «Սիմֆերոպոլ» օդանավակայանը կոչել հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով։ Ի դեպ, Ղրիմի հայերը նոյեմբերի 16-ին ֆլեշ–մոբ էին կազմակերպել «Սիմֆերոպոլ» միջազգային օդանավակայանում ` իրենց աջակցությունը հայտնելով օդանավակայանին Այվազովսկու անունը շնորհելու գաղափարին։

թեգերը:
հայ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ