17:23 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
1412 0 0

Տեսանյութում երևում են գցած սեղաններն ու տասնյակ կալանավորներ, որոնք շնորհավորում են տոնը «Քրիստոս հարյավ» ու «կյանք գողերին» ասելով։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik․ Համացացնցում տարածում են ստացել Օռլովի մարզի Լիվնա քաղաքի № 2 բանտում Արսեն Երևանսկի մականունով օրենքով գողի կազմակերպած բանկետի կադրերը։

Կադրերում երևում է, որ տոնակատարությունը նվիրված էր Զատկի տոնին, որը Ռուսաստանում նշել են ապրիլի 28-ին։ Բանտարկյալներից մեկը կալանավորներին հավաքում է շարահրապարակում և Արսեն Երևանսկու (Արսեն Մկրտչյան) ու Ռոմա Շամանի անունից շնորհավորում նրանց։

Նա վանկարկում է՝ «Կյանք գողերին», որին հետևում է պատասխանը՝ «Հավերժ»։  Հանդիսավոր մասից հետո բանտարկյալները մոտենում են ուտելիքով լի սեղաններին։

Ավելի ուշ Պատիժների իրականացման դաշնային ծառայության փոխտնօրեն Վալերի Մաքսիմենկոն «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում ասել է, որ Օռլովի գաղութի պետն այս միջադեպի հետ կապված ազատվելու է աշխատանքից։

Նրա խոսքով՝ նկարահանումը բջջայինով ևս մեկ խախտում է, քանի որ բանտարկյալները չպետք է հեռախոս ունենան։

Հայտնում են, որ 2018 թվականի հունիսին Արսեն Երևանսկուն ազատել են Կիրովի ուղղիչ գաղութից։ Նա առողջական խնդիրների պատճառով է ժամանակից շուտ ազատ արձակվել, բժիշկները նրա մոտ մահացու հիվանդություն են ախտորոշել։

Ըստ թեմայի

Խոշոր վթար Երևանում. Mercedes-ը քանդել է շինությունը, վարորդի վիճակը ծանր է. լուսանկարներ
Խոշոր վթար Երևանում. 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. լուսանկարներ
ԱՄՆ-ն չի մեղադրի Ասանժին ԿՀՎ գաղտնի նյութերի արտահոսքի մեջ
Նոր սկանդալ ԱՄՆ-ում. հարյուրավոր հայկական անձնագրերով բանկային խարդախություններ են արվել
Նորածին տղային նետել են Մուսալեռի ջրատարը և հեռացել
Երևանում 41 տարեկան կնոջ են առևանգել. տղամարդիկ սպառնացել են դանակով
Արփա գետը երեխա է ընկել
թեգերը:
Ռուսաստան

Գլխավոր թեմաներ