11:38 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
ՌԴ–ում ՀՀ դեսպանություն

Մոսկվայում երկու ներկայացուցչություն ունենալը կարևոր է. Մնացականյան

© Sputnik / Asatur Yesayants
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (130)
40 0 0

Խոսելով նախկին իշխանությունների օրոք աշխատած և այսօր իրենց աշխատանքը շարունակող դեսպանների մասին` նախարարը նշեց, որ ԱԳՆ-ն ունի կարող անձնակազմ, որն ապահովում ծառայության կայունությունը։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Մոսկվայում երկու ներկայացուցչություն ունենալը կարևոր է։ Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը`  պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե որքանով է նպատակահարմար Մոսկվայում երկու դիվանագիտական ներկայացուցչություն ունենալը և արդյոք դրանց պահպանման համար ահռելի ծախսեր չե՞ն պահանջվում։

Ի պատասխան Մնացականյանը նկատեց, որ Մոսկվան ՀՀ-ի համար կարևոր կենտրոն է։

«Այո՛, երկու ներկայացուցչություն ունենալը կարևորություն է, որը ներկայացնում է ՀՀ-ն ՀԱՊԿ-ում և ներկայացուցչությունը, որն իրականացնում է երկկողմ գործառույթ, այսինքն՝ դեսպանատունը։ Լինելու է և մնալու է երկու առանձին ներկայացուցչություն, և սա մենք չենք քննարկում»,–ասաց Մնացականյանը։

Բաբաջանյանը նաև հետաքրքրվեց, թե այն դիվանագետները, որոնք ծառայել են նախորդ ռեժիմին, ինչպե՞ս են իրենց գործունեությունը շարունակում նոր իրողությունների պայմաններում։

«Եկեք դիվանագետների հետ կապված հարցը հստակ դնենք, ձեզ համար ավելի շատ ցավալի չլինի, քան իմ համար է, որովհետև իմ տան մասին է խոսքը և ես պատասխանատու եմ ամբողջ համակարգի և այնպիսի որոշումների համար, որոնք պահպանում են ծառայության համապարփակությունը», - ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարը նշեց, որ ԱԳՆ-ն ունի կարող անձնակազմ, որն իրականացնում է դեսպանի գործառույթներ և ապահովում ծառայության կայունությունը։

թեմա:
Հայաստան-Ռուսաստան համագործակցություն (130)

Ըստ թեմայի

Ադրբեջանի զորավարժությունների հարցը բարձրացվել է ԵԱՀԿ–ում. Մնացականյան
Մենք մշտապես աշխատում ենք Արցախի իշխանությունների հետ. Մնացականյան
«Այդ օրը մոտենում է». Մնացականյանը` Մամեդյարովի հետ հանդիպման մասին
թեգերը:
Մոսկվա, Զոհրաբ Մնացականյան, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ