14:31 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Վլադիմիր Պուտինն ու Մարգարիտա Սիմոնյանը

«Մարգարիտան հղի է... ես ի՞նչ կապ ունեմ». Պուտինն արտահայտվել է Պետերբուրգի ֆորումի ժամանակ

© Sputnik / Сергей Гунеев
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
426 0 0

Ռուսաստանի նախագահը խնդրել է Սոֆիկո Շևարդնաձեին լավագույն բարեմաղթանքներ փոխանցել Մարգարիտա Սիմոնյանին։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ զվարճալի միջադեպ է տեղի ունեցել։ Մասնակիցներին հարց ուղղելուց` ֆորումի մոդերատոր Սոֆիկո Շևարդնաձեն ասել է, որ քննարկել է այդ հարցն իր ղեկավարի` RT հեռուստաալիքի ու Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ։

«Մարգարիտա Սիմոնյանը չի կարող ներկա գտնվել Ձեզ հայտնի պատճառներով, Վլադիմիր Վլադիմիրովիչ»,  – ասել է մոդերատորը։

Ռուսաստանի նախագահը կատակել է` «Նա հղի է, իսկ Դուք ասում եք «ձեզ հայտնի պատճառներով»։ Ես ի՞նչ կապ ունեմ»։

Դահլիճում ներկաները ծիծաղեցին ու աշխատանքային մթնոլորտը թեթևացավ։ Ավելի ուշ` ֆորումի ավարտից հետո ՌԴ նախագահը խնդրել է Շևարդնաձեին լավագույն մաղթանքները փոխանցել Սիմոնյանին։

«Մենք ամենայն բարիք ենք մաղթում Մարգարիտային», – ասել է նախագանը։

Հունիսի 6-ին Սիմոնյանը հայտնել էր, որ գնացել է «Էխո Մոսկվի» ռադիոկայան։ Մուտքի մոտ նրան սպասել է «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» իրավաբան, «Նավալնի LIVE» YouTube ալիքի պրոդյուսեր Լյուբով Սոբոլը, որը միացրած տեսախցիկով սկսել է համառորեն հարցեր ուղղել Սիմոնյանին` Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի մասին։ Ավելի վաղ Սիմոնյանի ամուսինը` ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել էր, որ սա «շապիտո կրկես է»։ Նա նշել էր, որ իրավաբանների հետ կքննարկի այս միջադեպը։

Մարտի վերջին Սիմոնյանը հայտնել էր, որ երեխայի է սպասում։ Քեոսայանն ու Սիմոնյանն արդեն երկու երեխա ունեն։ 2013 թվականի օգոստոսին ծնվել էր նրանց աղջիկը, իսկ 2014 թվականի սեպտեմբերին` որդին։

Ըստ թեմայի

Մարգարիտա Սիմոնյանին դուրս են գրել հիվանդանոցից. նա հրապարակել է իր ախտորոշումը
«Սա շապիտո կրկես է». Տիգրան Քեոսայանն իրավաբանների հետ կքննարկի կնոջ հետ կապված միջադեպը
«Սոբոլը կենդանի է». Մարիա Զախարովան դատապարտել է Մարգարիտա Սիմոնյանի հետ կապված միջադեպը
թեգերը:
Ռուսաստան, Մարգարիտա Սիմոնյան, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ