08:13 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
18-ամյա Անգելինա Խաչատուրյանը Բասմանյան դատարանում

Խաչատուրյան քույրերից միջնեկին հորը սպանելու մեղադրանք է առաջադրվել

© Photo: Ведяшкин Сергей / АГН "Москва"
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը (66)
42 0 0

Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործը, որում մեղադրվում են նրա երեք դուստրերը, արդեն մեկ տարի է ձգվում։ Այսօր Քննչական կոմիտեն նրանցից մեկին վերջնական մեղադրանք է ներկայացրել։ Պաշտպանական կողմը կբողոքարկի դա:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերից միջնեկին վերջնական մեղադրանք է ներկայացրել հոր` Միխայիլ Խաչատուրյանի սպանության վերաբերյալ։

Չնայած քույրերի պաշտպանների հայտարարություններին այն մասին, որ հայրը նրանց տանջել, կտտանքների է ենթարկել ու նույնիսկ բռնաբարել է, աղջիկները դատվելու են նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից գործած սպանության հոդվածով։

Մեղադրանքում, այնուամենայնիվ, նշված է, որ Անգելինա Խաչատուրյանի գործողությունները բխել են սպանվածի գործողություններից։

Մյուս երկու քույրերին` ավագ Կրիստինային ու կրտսեր Մարիային հունիսի 14–ին մեղադրանք կներկայացնեն։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբեր 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն է տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել են առանձին բնակարաններում։ Այժմ մեղադրյալներին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը և որևէ մեկի հետ շփվել առանց Պատժի կատարման դաշնային ծառայությանը տեղեկացնելու։

Բացի Պատժի կատարման դաշնային ծառայության աշխատակիցներից և աղջիկների պաշտպաններից, մյուսների հետ աղջիկները կշփվեն միայն քննիչի թույլտվությամբ։ Բացառություն է արվել Մարիայի համար, նրան թույլ են տվել շփվել մոր հետ, քանի որ մայրը նրա օրինական ներկայացուցիչն է։

Պաշտպանական կողմն արդեն հայտարարել է, որ կբողոքարկի հոր սպանության գործով Խաչատուրյան քույրերի մեղադրանքի որակավորումը։

թեմա:
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը (66)

Ըստ թեմայի

Մոսկվայի դատարանը երկարաձգել է Խաչատուրյան քույրերի նկատմամբ ընտրված խափանման միջոցը
Դատարանին խնդրել են երկարացնել Խաչատուրյան քույրերի համար սահմանված սահմանափակումները
Խաչատուրյան քույրերի սպանված հոր մոտ անձի խանգարում են հայտնաբերել. փաստաբան
թեգերը:
Ռուսաստան, Սպանություն

Գլխավոր թեմաներ