08:13 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Խաչատուրյան քույրերի դատը

Խաչատուրյան քույրերը մեղադրվում են հորը կանխամտածված սպանելու համար. ՌԴ ՔԿ

© Photo: Никеричев Андрей / АГН Москва
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը (66)
32 0 0

Հիմա Խաչատուրյան բոլոր քույրերը մեղադրվում են նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից գործած սպանության հոդվածով։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Կրտսեր և ավագ Խաչատուրյան քույրերին (միջնեկ քրոջը մեղադրանք ներկայացնելուց մեկ օր անց)  մեղադրանք է ներկայացվել հոր` Միխայիլ Խաչատուրյանի սպանության համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

«Հավաքած ապացույցների հիման վրա 2019 թվականի հունիսի 13–ին ու 14–ին Խաչատուրյան քույրերին վերջնական մեղադրանք է ներկայացվել», – ասել է նա։

Պետրենկոյի խոսքով` աղջիկներին հանցագործություն  է վերագրվում, որը նախատեսված է ՌԴ ՔՕ 105 հոդվածի երկրորդ մասի «ժ» կետով (նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից գործած սպանություն)։

Այսպիսով, այժմ Խաչատուրյան բոլոր երեք քույրերին` ավագ Կրեստինային, միջնեկ Անգելինային ու կրտսեր Մարիային  նախապես ծրագրած սպանության մեղադրանք է ներկայացվել։ Քննությունը պարզել է, որ աղջիկները նախապես ծրագրվել էին հոր սպանությունը։

Նշվում է, որ հանցագործության պատճառ է դարձել ֆիզիկական ու հոգեբանական տառապանքների պատճառով «սուր անձնական թշնամանքը» հոր հանդեպ։ Հայրը «տևական» տանջանքների է ենթարկել դուստրերին։

Նշվում է նաև, որ քննիչները ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր միջոցները մեղմացուցիչ հանգամանքները պարզելու համար, այդ թվում` համալիր հոգեբանահոգեբուժական փորձաքննություններ են նշանակվել։ Բայց դրանք ցույց են տվել, որ սպանություն գործելու պահին քույրերից երկուսը գիտակցել են իրենց գործողությունների ծանրությունը։

Քննիչն ընդգծել է, որ Միխայիլ Խաչատուրյանի գործողություններին բոլոր կետերով առանձին գնահատական կտրվի։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը 2018–ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն է տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել են առանձին բնակարաններ։

Պաշտպանական կողմն արդեն հայտարարել է, որ կբողոքարկի հոր սպանության գործով Խաչատուրյան քույրերի մեղադրանքի որակավորումը։

թեմա:
Հայրասպան Խաչատուրյան քույրերի պատմությունը (66)

Ըստ թեմայի

Խաչատուրյան քույրերից մեկը զրկվել է բնակարանից. դատարանը բավարարել է տատիկի հայցը
Մանկապղծության համար հետմահու գործ կհարուցվի՞ Խաչատուրյան քույրերի հոր նկատմամբ
Խաչատուրյան քույրերի սպանված հոր մոտ անձի խանգարում են հայտնաբերել. փաստաբան
թեգերը:
Դատարան, Սպանություն, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ