00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Չեմ հավատում, որ Փաշինյանն անկեղծ է եղել․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
09:08
6 ր
Արթուր Խաչիկյան
Արևմուտքը Հայաստանին հստակ ասել է, որ անվտանգության երաշխիքներ չի տրամադրում. Արթուր Խաչիկյան
09:15
9 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:30
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պահանջում էր «Դուք»–ով դիմել. հրապարակվել են Խաչատուրյան քույրերի առաջին ցուցմունքները

© Photo : Авилов Александр / АГН "Москва"Сестры Ангелина (справа) и Крестина (слева) Хачатурян, обвиняемые в соучастии в жестоком убийстве своего отца, во время рассмотрения ходатайства следствия о продлении домашнего ареста в Басманном суде (26 июня 2019). Москвa
Сестры Ангелина (справа) и Крестина (слева) Хачатурян, обвиняемые в соучастии в жестоком убийстве своего отца, во время рассмотрения ходатайства следствия о продлении домашнего ареста в Басманном суде (26 июня 2019). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջին հարցաքննությունների ժամանակ աղջիկները մանրամասն պատմել են այն մասին, թե ինչպես են կատարել հանցագործությունը։ Ձայնագրությունը հրապարակել է Mash տելեգրամ ալիքը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Խաչատուրյան քույրերն իրենց հոր` Միխայիլ Խաչատուրյանի սպանության գործով առաջին հարցաքննությունների ժամանակ մանրամասն նկարագրել են, թե ինչպես են կատարել հանցագործությունը։ Այդ հարցաքննությունների սղագրությունը հրապարակել է Mash տելեգրամ ալիքը։

Ինչպես երևում է տեքստից, բոլոր երեք քույրերն էլ պնդում են, որ հայրը բռնակալ է եղել և սեռական ոտնձգություններ է արել իրենց հանդեպ։ Բացի այդ, քույրերից յուրաքանչյուրը մանրամասն պատմել է, թե ինչ է տեղի ունեցել սպանության օր և ինչպես է այն իրականացվել։

Աղջիկներն իրենց ցուցմունքներում նույնն են պնդում, ընդհուպ մինչև նույնն են նաև ձևակերպումները։

Задержанная по обвинению в убийстве отца 19-летняя Крестина Хачатурян во время рассмотрения в Басманном суде ходатайства следствия об изменении меры пресечения (27 сентября 2018). Москва - Sputnik Արմենիա
«Ազատություն Խաչատուրյան քույրերին». Երևանում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է ընթանում

Խաչատուրյան քույրերի խոսքով` հայրը միշտ ասում էր, որ շնանալը մեղք է և շատ վատ, սակայն քանի որ նրանք իր դուստրերն են և արյունը, նա կարող է անել իրենց հետ ինչ ցանկանա։ «Իսկ մենք պետք է միշտ ենթարկվենք դրան», – ասվում է Քրիստինայի և Մարիայի ցուցմունքներում։

Աղջիկները խոստովանել են, որ յուրաքանչյուրին իր դերն էր հատկացված։

Քույրերի խոսքով` սպանությունից մեկ ամիս առաջ հայրը սկսել էր հոգեբույժի այցելել, որի հետ հանդիպելուց հետո «իբրև թե նրա վիճակը լավանում էր»։ Սակայն իրավիճակը չէր փոխվում, ինչն էլ արդյունքում սպանության հանգեցրեց։

РБК  գործակալությանը տված հարցազրույցում Մարիա Խաչատուրյանի փաստաբան` Յարոսլավ Պակուլինն ասել է, որ ընդհանուր առմամբ ցուցմունքները վերցված են առաջին հարցաքննություններից, սակայն ամբողջությամբ չեն բերվել։ Միջնեկ քրոջ` Անգելինայի փաստաբանը նշել է, որ Միխայիլ Խաչատուրյանի հետ ապրելու դեպքերի մասով ցուցմունքները նման են նրան, ինչ ասում էին աղջիկներն ավելի վաղ, սակայն հանգամանքների բոլոր մանրամասները չկան։

Кристина и Ангелина Хачатуряны в Басманном суде, где рассматривается вопрос о продлении срока ограничений до конца марта (26 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
«Մեր թասիբի հարցն է». հայտնի մարդիկ պաշտպանում են Խաչատուրյան քույրերին

Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը, վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։

Նշենք, որ քննության վարկածի համաձայն կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս երկու դուստրերը հոր գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգահարել։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը 2018–ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն է տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել են առանձին բնակարաններ։

Լրահոս
0