00:23 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2248)
186 0 0

Ոստիկանության անցկացրած փորձաքննությունը ցույց է տվել, որ վարորդի արյան մեջ գտել են 0,706 պրոմիլե ալկոհոլ, ինչը նշանակում է, որ նա հարբած է եղել։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. ՌԴ Սվերդլովսկի շրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով պայթել է բենզատար մեքենան։ Պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, տուժել են` 11-ը։ Պարզվել է, որ մեքենայի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։

Սարսափելի վթարը տեղի է ունեցել շաբաթ լույս կիրակի գիշերը Կարպինսկ-Կիտլիմ ճանապարհի 44-րդ կիլոմետր հատվածում, տեղի ժամանակով ժամը 00:15-ին։ Վառելիքով բեռնված բենզատարը մտել է ճամփեզրի առուն, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։ Ռուսաստանի ՆԳՆ գլխավոր վարչության տվյալներով՝ 1968 թ-ին ծնված վարորդը թույլ է տվել, որպեսզի ցիստեռնի վրա նստեն յոթ զբոսաշրջիկներ, ապա կորցրել է կառավարումը։

«Ոստիկանության աշխատակիցների անցկացրած փորձաքննությունը ցույց է տվել, որ վարորդի արյան մեջ 0,706 պրոմիլե ալկոհոլ կա, ինչը շատ մեծ չափաբաժին է», - ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը։ Նրա խոսքով՝ տուժածների թվում կա 2005թ․ ծնված դեռահաս, որին ուղղաթիռով շտապ տեղափոխել են Եկատերինբուրգի հիվանդանոց։ Արդեն պարզվել է երկու մահացածների ինքնությունը։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2248)

Ըստ թեմայի

Սև ծովում զբոսանավակ է խորտակվել, որում 55 մարդ է եղել
Ի՞նչ է կատարվում Երևան–Երասխ ճանապարհին տեղի ունեցած սարսափելի վթարից հետո. տեսանյութ
Արարատում վթարից տուժածների թվում երեխաներ կան. մեկը 7 տարեկան է
թեգերը:
Վիրավոր, Զոհ, Մահ, ավտովթար, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ