00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քրիստինան եկել է բղավոցների վրա. փաստաբանը` Խաչատուրյանների ավագ քրոջ վարքագծի մասին

© Photo : Никеричев Андрей / АГН "Москва"Ангелина и Кристина Хачатуряны в Басманном суде, где рассматривается вопрос о продлении срока ограничений до конца марта (26 декабря 2018). Москвa
Ангелина и Кристина Хачатуряны в Басманном суде, где рассматривается вопрос о продлении срока ограничений до конца марта (26 декабря 2018). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խաչատուրյան քույրերի աղմկահարույց գործը չի դադարում ցնցել հանրությանը։ Փաստաբան Ալեքսեյ Լիպցերը ներկայացրել է սպանվածի մարմնի փորձագիտության արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Միխայիլ Խաչատուրյանի ավագ դուստրը, որը երկու քույրերի հետ միասին մեղադրվում է հոր սպանության մեջ, տեղի ունեցածը չի ծրագրել։ Այս մասին «Նոր թերթ»–ին տված հարցազրույցում ասել է Քրիստինայի փաստաբանը` Ալեքսեյ Լիպցերը։

«Մարիան և Անգելինան իրենց գործողությունները կատարել են ինքնապաշտպանության համար, Քրիստինեն նրանց հետ չի եղել։ Նա սենյակ է մտել, լսելով հոր և քույրերի բղավոցները, վախեցել է և անմիջապես փախել։ Նա քույրերի հետ այդ ամենը չի ծրագրել, չի պայմանավորվել, ինչպես պնդում է քննությունը։ Այդ ամենը հաստատվում է քրեական գործի նյութերով», – ասել է նա։

Сестры Ангелина (справа) и Крестина (слева) Хачатурян, обвиняемые в соучастии в жестоком убийстве своего отца, во время рассмотрения ходатайства следствия о продлении домашнего ареста в Басманном суде (26 июня 2019). Москвa - Sputnik Արմենիա
Թաթոյանը հայրասպան Խաչատուրյան քույրերի հարցը քննարկել է Մոսկալկովայի հետ

Միևնույն ժամանակ փաստաբանը նշել է, որ պղպեղի արցունքաբեր խառնուրդ պարունակող սփրեյը, որը տարածել է Քրիստինան, որևէ մեկին չի վնասել։ Եվ մեղադրող կողմի վարկածը, որ աղջիկը նախապատրաստել էր այն` նպատակ ունենալով ապակողմնորոշել հորը և փչել է նրա դեմքին` աջակցություն ցուցաբերելով Անգելինային և Մարիային, անտեղի է։

Խաչատուրյանի դիակի փորձագիտական եզրակացության համաձայն` նրա մարմնին պղպեղային գազի ազդեցության հետքեր չեն եղել։

Փաստաբանի խոսքով` այդ օրը, նշված իրադարձություններից մի քանի ժամ առաջ, Միխայիլ Խաչատուրյանը նրանց բոլորի դեմքին պղպեղային գազ էր ցողել։ Քրիստինայի ինքնազգացողությունը դրանից վատացել էր, նա սկսել էր շնչահեղձ լինել։ Այդ պատճառով էլ Անգելինան և Մարիան երկուսով են եղել (հարձակման պահին). Քրիստինան մյուս սենյակում քնած էր։

Դուստրերի ձեռքով սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Լիպցերը համոզված է, որ երկար տարիներ քույրերն ապրել են հոգետրավմատիկ հանգամանքներում, ինչը հաստատում է հոգեբուժական փորձագիտությունը։ Նրանք գիտակցում էին իրենց կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգը։

«Եթե մարդը մտավախություն ունի իր կյանքի և առողջության համար, նրա պատասխան արձագանքը կարող է որակվել որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակ», – ասել է նա։

Одна из сестер Хачатурян, Мария, обвиняемая в соучастии в жестоком убийстве своего отца, во время рассмотрения ходатайства следствия о продлении домашнего ареста в Басманном суде (26 июня 2019). Москвa - Sputnik Արմենիա
Հայրասպան Խաչատուրյան քույրերից կրտսերն անմեղսունակ է ճանաչվել

Այն հարցին, թե ինչով է տարբերվում այս գործը տարբերվում մյուսներից, փաստաբանն ասել է, որ այն արտասովոր է Միխայիլ Խաչատուրյանի գործողություններով։ «Դուստրերը սպանել են հորը` ի պատասխան նրա հանցագործության, այդ թվում սեռական և ֆիզիկական բնույթի։ Հաճախ մեզ մոտ կանայք են սպանում ամուսիններին կամ կենակիցներին։ Իսկ այստեղ երեք քույրերը եղել են ոչ այդքան մեղսագիտակ մարդու զոհ։ Իրադարձությունները, որոնք նրանք նկարագրում են, սարսափելի են։ Այդ մասով գործն արտասովոր է», – ասել է նա։

Կրտսեր քրոջ` Մարիայի գործը կուսումնասիրվի առանձին, քանի որ աղջկան անմեղսագիտակ են ճանաչել սպանությունը կատարելու պահին։

Անգելինայի և Քրիստինայի դեպքում կհարցաքննվեն վկաները, գործի նյութերն ուսումնասիրված են` դասական դատավարություն կլինի։ Մարիայի դատավարության հարցում ամեն ինչ կախված է հոգեբույժի եզրակացությունից։

«Այս դեպքում զոհը միայն սպանվածը չէ». Սերժ Թանկյանն աջակցել է Խաչատուրյան քույրերին

Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բարոյական և ֆիզիկական բռնության է ենթարկել դուստրերին։

Задержанная по обвинению в убийстве отца 19-летняя Крестина Хачатурян во время рассмотрения в Басманном суде ходатайства следствия об изменении меры пресечения (27 сентября 2018). Москва - Sputnik Արմենիա
«Ազատություն Խաչատուրյան քույրերին». Երևանում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա է ընթանում

Նշենք, որ քննության վարկածի համաձայն` կրտսեր դուստրը` 11–րդ դասարանի աշակերտուհին, հոր պարանոցին ու մարմնին դանակի առնվազն 35 հարված է հասցրել։ Մյուս երկու դուստրերը հոր գլխին են հարվածել։ Դրանից հետո քույրերից մեկը փոքրի ձեռքից խլել է դանակն ու հարվածել սրտին։ Սպանությունից հետո կրտսեր քույրն անձամբ է ոստիկանություն զանգահարել։

Հիշեցնենք` Մոսկվայի Օստանկինյան դատարանը 2018–ի օգոստոսի 2-ին կալանավորել էր երեք քույրերին։ Սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը հավանություն էր տվել Խաչատուրյան քույրերի կալանքը «որոշակի գործողությունների արգելքով» փոխարինելու միջնորդությանը։ Նրանք տեղավորվել էին առանձին բնակարաններում։

Լրահոս
0