20:50 26 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
26 0 0

ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Մոսկվայի և Երևանի միջև դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային և ռազմատեխնիկական կապերը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային գործընկերն է։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասել է «Արգումենտի ի Ֆակտի» թերթին տված հարցազրույցում` մեկնաբանելով Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում ընթացող գործընթացները։

«Մենք, բնականաբար, անտարբեր չենք Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, քանի որ խոսքը եղբայրական ժողովուրդների մասին է, որոնց հետ մեզ կապում է փոխհարաբերությունների տևական պատմությունը, այդ թվում` մեկ պետության մեջ բնակվելը», – նշել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովի կարծիքով` ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Արևմուտքը հավատաց, որ «պատմության վերջն է» եկել, և այժմ իրեն իրավունք է վերապահել կոպտորեն միջամտել այս կամ այն պետությունների գործերին, ղեկավարել ներքաղաքական գործընթացները։ Լավրովը որպես նման միջամտության օրինակ է նշել Ուկրաինան։

Նախարարի խոսքով` Հայաստանի հարցում իրավիճակն այլ է. Մոսկվան Երևանի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ ունի։

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է։

Բացի այդ, ինչպես ասել է նախարարը, երկու երկրների միջև դինամիկ զարգանում են կրթական, մշակութային, ներդրումային և ռազմատեխնիկական կապերը։

Ըստ թեմայի

Ռուսաստանցի փորձագետը Սպիտակի երկրաշարժի պատճառների մասին անսպասելի վարկած է ներկայացրել
Նոր դիտարան Հայաստանում. Ռուսաստանի գիտական հիմնադրամը կօգնի ուսումնասիրել երկրի խորքերը
թեգերը:
Սերգեյ Լավրով, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ