20:30 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Սերգեյ Լավրով

Գերմանիայում RT–ի և Sputnik–ի շուրջ թշնամանք են հրահրում. Լավրով

© Sputnik / Рамиль Ситдиков
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
22 0 0

Sputnik–ին և RT Deutsch–ին վարկաբեկող արշավում նկատվել են տեղի քաղաքական  իսթեբլիշմենթի և լրատվական պրոֆեսիոնալ միավորումների ներկայացուցիչներ, իսկ ոմանք նույնիսկ կոչ են անում բոյկոտել ռուսական ԶԼՄ–ները և արգելել դրանց հասանելիությունը կաբելային ցանցերում։

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Գերմանիայում ուժեր կան, որոնք թշնամանքի թունավոր մթնոլորտ են հրահրում ռուսական ԶԼՄ–ների՝ մասնավորապես՝ Sputnik–ի և RT–ի շուրջ։ Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Rheinische Post թերթին տված գրավոր հարցազրույցում` մեկնաբանելով ԳԴՀ–ի հակահետախուզության զեկույցը, որում  RT–ն և Sputnik–ը մեղադրվում են ապատեղակատվության քարոզի մեջ։

Նրա խոսքով` Sputnik–ին և RT Deutsch–ին վարկաբեկող արշավում նկատվել են տեղի քաղաքական  իսթեբլիշմենթի և լրատվական պրոֆեսիոնալ միավորումների ներկայացուցիչներ, իսկ ոմանք նույնիսկ կոչ են անում բոյկոտել ռուսական ԶԼՄ–ները և արգելել դրանց հասանելիությունը կաբելային ցանցերում։

Լավրովը նշել է, որ անհնար է Ռուսաստանի կողմից նման վերաբերմունք պատկերացնել գերմանական ԶԼՄ–ների նկատմամբ։ Նա համոզված է, որ այս հարցում անհրաժեշտ է առաջնորդվել ԶԼՄ–ների ազատության և տեղեկատվությունը քաղաքացիների համար հասանելի դարձնելու սկզբունքով, որոնք ամրագրված են ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի և միջազգային մյուս կառույցների փաստաթղթերում։

Նախարարը նշել է, որ Sputnik–ը և RT–ն ֆինանսավորող աղբյուրները, այդ թվում՝ պետական, նշված են նրանց պաշտոնական էջերում, և դա նորմալ պրակտիկա է։

Պետք  չէ այստեղ որևէ «սենսացիա» փնտրել։ Օրինակ, ԳԴՀ–ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ–ի, Չինաստանի, Քաթարի, Սաուդյան Արաբիայի և այլ երկրների կառավարությունները ևս սուբսիդավորում են տարբեր ԶԼՄ-ների»,–ասել է Լավրովը։

Ավելին՝ նա կարծում է, որ Գերմանիայում գործող հիշյալ ռուսական ԶԼՄ–ներն իրենց գործունեությունն իրականացնում են Գերմանիայի օրենսդրության և բարձր լրագրողական ստանդարտներին համարժեք։

Գերմանիայի սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության (ԳԴՀ հակահետախուզություն) զեկույցում պնդում էին, որ Ռուսաստանը փորձեր է ձեռնարկում ազդելու ԳԴՀ–ում հասարակական կարծիքի վրա և ներգործման գլխավոր գործիքը  RT Deutsch–ն ու Sputnik–ն են։ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այդ զեկույցը՝ հայտարարել է, որ Մոսկվան ռուսական ԶԼՄ–ների շուրջ ստեղծված իրավիճակն ընկալում է որպես խտրականություն։

Ըստ թեմայի

Վադիմ Տակմենևը Երևանում. ՆՏՎ–ի աստղի հետ ինտերակտիվ հանդիպում է լինելու Sputnik–ում
Անձամբ Ազնավուրն է թույլ տվել. Նառա Նոյանը Hier Encore–ը երգեց Sputnik Արմենիայի համար
Վիլնյուսի օդանավակայանում ձերբակալվել է Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմը
Վիլնյուսի դատարանը բավարարել է Sputnik Լիտվա կայքն արգելափակելու մասին որոշումը
թեգերը:
Գերմանիա, Sputnik, Սերգեյ Լավրով

Գլխավոր թեմաներ