21:46 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
13610

Ռուսաստանում բնակվող մոտ 660 հազար մարդ շփվում է hայերենով:

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Հայոց լեզուն զբաղեցրել է Ռուսաստանում ամենապահանջված լեզուների վարկանիշի տասներորդ հորիզոնականը։ Այդ մասին հաղորդել է «Պրոմտ» (Promt) ավտոմատ թարգմանության համակարգերը մշակող ընկերությունը։

Այդ ռուսական ընկերությունը կազմել է երկրի տարածքում ամենահայտնի լեզուների վարկանիշը` հիմնվելով բնակչության համառուսական մարդահամարի վերջին տվյալների վրա, որն անցկացվել է 2010թ.–ին։

«Բարեկամ Հայաստանի լեզվով խոսում է Ռուսաստանում բնակվող 660 հազար մարդ։ Հետաքրքիր է, որ հայերն իրենց թվաքանակով ՌԴ–ում բնակվող ազգությունների մեջ վեցերորդն են», – ասվում է ընկերության հաղորդագրությունում։

Վարկանիշային աղյուսակում առաջին տեղում պետական լեզվի կարգավիճակն ունեցող ռուսերենն է. այս լեզվով խոսում է 137,5 միլիոն մարդ։ Դրան հետևում է անգլերենը` 7 միլիոն մարդ։ Առաջատարների եռյակը եզրափակում է թաթարերենը, այս լեզվով խոսում է ավելի քան 4 միլիոն մարդ։

Այնուհետև գալիս են գերմաներենը, չեչեներենը, ուկրաիներենը, չուվաշերենը և արաբերենը։

2018թ.–ին հայերենը գլխավորել է լեզուների թոփ 5–յակը, որոնք յուրահատուկ որակներ ունեն և հետաքրքիր են ուսումնասիրության համար։ Այդ վարկանիշը կազմել է ամերիկյան The Daily Caller պարբերականը։

Օտար լեզուների շարքում ռուսերենն ունի կարևոր ու առանձնահատուկ նշանակություն. Փաշինյան

«Հայերենը Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է, այն բազմաթիվ առանձնահատկություններ ունի, որոնք կարող են բարդ թվալ, բայց շատ ուշագրավ են ուսումնասիրելու համար», – նշել են անցած տարվա վարկանիշի մեկնաբանություններում։

Ըստ թեմայի

Ինչպես հայերենը վեճի թեմա դարձավ Սարուխանովի ու Գաբրելյանովի համար
Ինչպես ռուսը հայտնվեց Ամերիկայում և հասկացավ, թե ինչու է իրեն պետք հայերենը
Տուվայում տղամարդը կծել է իր վրա հարձակված արջի լեզուն
թեգերը:
հայերեն, հայ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ