14:56 14 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
 Boeing 737

Արտակարգ պատահար Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռում. դատախազությունը գնահատական կտա միջադեպին

© AP Photo / Michel Euler
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
205 0 0

Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը հայտարարություն է տարածել` կապված «Նորդվինդ» ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած պատահարի հետ։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի - Sputnik. Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազությունը ստուգում կիրականացնի` կապված «Նորդվինդ» ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած պատահարի հետ, որը տեղի է ունեցել Շերեմետևո միջազգային օդանավակայանում։ Այդ մասին հաղորդում է գերատեսչության կայքը։

Նշվում է, որ ժամը 00։55–ին «Նորդվինդ» ավիաընկերության ինքնաթիռը, որը Շերեմետևոյի միջազգային օդանավակայանից իրականացնում էր Մոսկվա–Երևան չվերթը, թափավազքի փուլում ընդհատել է թռիչքը։

«Անձնակազմը հաղորդել է խցիկում առաջացած ծխի մասին, և դրա հետ կապված՝ թռիչքը դադարեցնելու մասին որոշում է ընդունվել։ Ինքնաթիռում եղել են 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, տարհանումը կատարվել է փչովի սադուղքով։ Օդանավը զննելու ժամանակ բաց կրակ չի նկատվել»,- նշվում է դատախազության հայտարարությունում։

Ավելի վաղ դատախազությունը Շերեմետևո օդանավակայանում պլանային ստուգում է կատարել, և գնահատական կտրվի նաև այդ պատահարին։

Հաղորդագրությունում ասվում է, որ օդանավակայան է մեկնել Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազի տեղակալ Օլեգ Օպենիշևը։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռն ընդհատել է թռիչքը, որովհետև օդաչուների խցիկում միացել է ծխի ազդանշանը։ Ուղևորներին սկսել են տարհանել։ Հրմշտոց է սկսվել, որի ժամանակ 8 մարդ է տուժել։

Մոսկվա–Երևան չվերթը դադարեցրած ինքնաթիռի կադրերը հայտնվել են համացանցում. տեսանյութ

 

Ըստ թեմայի

Boeing 737 հրամանատար. Պարզվում է` Չադում էլ հայեր կան
Արտակարգ դեպք Սոչիում․ վայրէջքի ժամանակ այրվել է Boeing 737 ինքնաթիռը. տեսանյութ
Եթովպիայում Boeing 737 է կործանվել. ինքնաթիռում 157 մարդ է եղել
Ֆլորիդայում ուղևորատար Boeing 737–ը վայրէջքի ժամանակ ընկել է գետը. լուսանկար

Գլխավոր թեմաներ