20:16 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
13910

Ցոյի «Արյան խումբը» երգի կրկներգը երգել է ամբողջ մարզադաշտը։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. «Լուժնիկիում» Metallica լեգենդար խումբը, ի զարմանս հանդիսատեսի, ռուսերենով երգել է ռուսական ռոքի լեգենդ Վիկտոր Ցոյի «Արյան խումբը» երգը։

Երկրպագուների տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են հանդիսատեսները սկզբից քարացել անսպասելիությունից, իսկ հետո վարակվել իսկական հիստերիայով՝ ճչալով երգելով Ջեյմս Հեթֆիլդի հետ։

Կրկներգը երգել է ամբողջ մարզադաշտը։

Metallica խմբի համերգը տեղի է ունեցել WorldWired Tour համաշխարհային շրջագայության շրջանակում։

Metallica–ն հիմնվել է 1981թ.–ին։ Սկզբնական կազմից խմբում մինչև հիմա ելույթ են ունենում վոկալիստ Ջեյմս Հեթֆիլդը և հարվածային գործիքներ նվագող Լարս Ուլրիխը։ 2009թ.-ին Metallica-ն ներառվել է ռոքնռոլի փառքի թանգարանում։

Ըստ թեմայի

Դմիտրի Խվորոստովսկին Մոսկվայում հոկտեմբերի վերջին բացառիկ համերգ կունենա
Ի՞նչն է ուժ տալիս հայտնի երգչուհուն. Արծվիկը ելույթ կունենա Ռուսաստանի օրվա մեծ համերգին
թեգերը:
երգ, Համերգ, Մոսկվա, Վիկտոր Ցոյ, Metallica

Գլխավոր թեմաներ