09:26 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Ուղևորատար ինքնաթիռ

«Շերեմետևոյից» Մոսկվա–Երևան չվերթով մեկնող ինքնաթիռն ամբողջովին սարքին է ճանաչվել

© Sputnik / Виталий Белоусов
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Միջադեպից մեկ օր անց ինքնաթիռը սկսել է նորից չվերթներ իրականացնել դեպի Սոչի, Յակուտսկ, Ֆերգանա ու Սիմֆերոպոլ:

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի - Sputnik. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից  Մոսկվա-Երևան չվերթով մեկնող Nordwind Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռն ամբողջովին սարքին է ճանաչվել։ Այս մասին հայտնում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը` հղում անելով Nordwind Airlines-ի մամուլի ծառայությանը։

«Տեխնիկական անսարքություններ չեն հայտնաբերվել: Միջադեպից մեկ օր անց ինքնաթիռը սկսել է նորից չվերթներ իրականացնել դեպի Սոչի, Յակուտսկ, Ֆերգանա ու Սիմֆերոպոլ»,-ասել են մամուլի ծառայությունում։

Նշվում է, որ օդանավն ավիաընկերության պարկում ամենանորն է: Այն ստացել են անմիջապես Boeing–ի գործարանից՝ 2018 թվականի սեպտեմբերին՝ տեխնիկապես անթերի վիճակում։

«Տարհանման ընթացքում երկու ուղևոր են հիվանդանոց տեղափոխել. մեկի մոտ սրունքի վնասվածք է եղել, մյուսը շաքարային դիաբետ է ունեցել։ Փոխհատուցման հարցը յուրաքանչյուրի հետ անհատական կարգով կլուծվի»,–ավելացրել են մամուլի ծառայությունում։

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը. Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Nordwind Airlines ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռն ընդհատել է թռիչքը, որովհետև օդաչուների խցիկում միացել է ծխի ազդանշանը։ 

Մոսկվայի միջտարածաշրջանային տրանսպորտային դատախազության հրապարակած հաղորդագրության համաձայն` ինքնաթիռը թափավազքի փուլում ընդհատել է թռիչքը ժամը 00։55–ին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ «Nordwind Airlines» ավիաընկերության ինքնաթիռում եղել է 187 մարդ։ ՌԴ ԱԻՆ տվյալների համաձայն` տարհանման ընթացքում ութ մարդ է տուժել։

Հայտնի է` ինչու է Երևան–Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ծուխ լցվել

Ավելի վաղ "РЕН ТВ"-ն հրապարակել էր տարհանման ընթացքում հրմշտոցի հետևանքով  տուժածների ցանկը` Մելսիկ Ն.,  Ղահրամանյան Վ., Մարցինովսկայա Վ., Հարությունյան Ա., Աթանյան Տ.։

Ըստ թեմայի

Քանի մարդ է տուժել Մոսկվա–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում
Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռը դադարեցրել է թռիչքը. ուղևորներից 8-ը տուժել են
Մոսկվա–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի ուղևորներից երկուսը հիվանդանոցում են
Մոսկվա–Երևան չվերթն ընդհատած ինքնաթիռի կադրերը հայտնվել են համացանցում. տեսանյութ
Արտակարգ պատահար Մոսկվա–Երևան չվերթի ինքնաթիռում. դատախազությունը գնահատական կտա միջադեպին
թեգերը:
Boeing 737, Ռուսաստան, Երևան, Շերեմետևո, վթար, ինքնաթիռ

Գլխավոր թեմաներ