06:21 19 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.19
  • GBP706.58
  • EUR629.92
  • RUB7.03
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
55 0 0

Թեթև տուժածները կստանան 200, ծանր վնասվածք ստացածները՝ 400 հազար ռուբլի փոխհատուցում։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի - Sputnik. Ամուրի Կոմսոմոլսկում բժիշկներին մի տղա է դիմել «Խոլդոմի» վրանային ճամբարից, որտեղ օրերս հրդեհ էր բռնկվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Խաբարովսկի երկրամասի ղեկավարության մամուլի քարտուղար Նադեժդա Տոմչենկոյին։

Նշվում է, որ երեխան մակերեսային այրվածքներ ունի։

«Նրան բուժում են նշանակել։ Ծնողները հրաժարվել են երեխային հիվանդանոց տեղափոխել»,-ավելացրել է Տոմչենկոն։

Այսպիսով` տուժածների թիվը հասել է իննի: Նրանցից չորսը երեխաներ են։ Երեք աղջկա ու չորս տղայի կյանքը փրկել չի հաջողվել։

Մամուլի քարտուղարը չի բացառել, որ բժիշկներին կարող են նոր մարդիկ դիմել, ու ասել է, որ բժիշկները գրանցելու են ամեն մի դեպք, որ ընտանիքները կարողանան փոխհատուցում ստանալ։

Ավելի վաղ հայտնում էին, որ երկրամասի կառավարության հրահանգով՝ թեթև տուժածները կստանան 200, ծանր վնասվածք ստացածները՝ 400 հազար ռուբլի փոխհատուցում։

Անհավանական հրաշք. ինչը փրկեց աղջկան Խաբարովսկում ինքնաթիռի կործանման ժամանակ

 

Ըստ թեմայի

ՀՀ ԱԻՆ–ը զգուշացնում է` սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Խոշոր հրդեհ հայ-վրացական սահմանին. հայերն ու վրացիները մոբիլիզացրել են ուժերը. տեսանյութ
Մերձմոսկովյան Միտիշչի քաղաքի ՋԷԿ-ի խոշոր հրդեհը հաջողվել է մարել. կան վիրավորներ.տեսանյութ
թեգերը:
երեխա, ճամբար, Խաբարովսկ, հրդեհ

Գլխավոր թեմաներ