13:58 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Շտապ օգնություն

Դանակահարված և մերկ վիճակում. Մոսկվայում հայտնի կին բլոգերին գտել են ճամպրուկի մեջ

МЧС РФ
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
554 0 0

Աղջկա մարմինը հայտնաբերել է տղամարդը, որը բնակարանը վարձով էր տվել:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Մոսկվայում ճամպրուկի մեջ հայտնաբերել են երիտասարդ աղջկա դանակահարված և մերկ դին: Այս մասին  հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Եկատերինան բլոգեր էր, նրա կյանքին սոցցանցերում հետևում էր 80 հազար մարդ: Նա իր կյանքից կադրեր էր հրապարակում, սովորում էր բժշկական համալսարանում և ճանապարհորդում էր:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kati K. 💁🏻‍♀️ (@katti_loves_life)

Աղջկա մարմինը հայտնաբերել է բնակարանի սեփականատերը, որն իր բնակարանը Եկատերինային էր տվել վարձակալությամբ: Երբ աղջիկը ծնողների զանգերին չի պատասխանել, նրանք կապ են հաստատել բնակարանի սեփականատիրոջ հետ, որը և որոշել է այցելել աղջկան:

Ինչպես տեղեկացնում է 360tv.ru–ն, աղջկա զուգընկերոջը կանչել են ոստիկանություն: Նա Եկատերինային վերջին անգամ տեսել է հուլիսի 26–ին։ Քննիչները նրան հարցաքննելուց հետո բաց են թողել:

Կրակոցներ Նյու Յորքի մանկական խաղահրապարակում. կա զոհ

Ինչպես հայտնում է РЕН.ТВ-ն, աղջիկը պատրաստվում էր 52 տարեկան մի տղամարդու հետ մեկնել Նիդեռլանդներ, բայց շարունակում էր նաև կապ պահել նաև իր երիտասարդ ընկերոջ հետ։

Սպանության հանգամանքները պարզվում են:

 

Ըստ թեմայի

«Սատանի կամրջից» ընկած 16 տարեկան տղային բերել են Երևան. լուսանկար
Վերելակի պոկվելու հետևանքով տուժած 45–ամյա քաղաքացին մահացել է
Մասիս քաղաքում ավտոմեքենան ավտոտնակի հետ այրվել է. կա տուժած
թեգերը:
աղջիկ, Սպանություն, Բլոգեր, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ