11:20 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Շտապօգնության ավտոմեքենա

Սարսափելի վթար Ստավրոպոլում. մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին, կան զոհեր

© Sputnik / Наталья Селиверстова
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
246 0 0

Նախնական վարկածներից մեկի համաձայն` վթարի պատճառը վարորդի հոգնածությունն է եղել. պատահարից րոպեներ առաջ 59–տարեկան տղամարդուն կանգնեցրել են նախազգուշական ակցիայի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը, տեղի ժամանակով 02.30–ին սարսափելի վթար է տեղի ունեցել Ստավրոպոլում. բեռնատարի ու ուղևորատար ավտոբուսի բախման հետևանքով մահացել են հինգ մարդ, տուժել` 18–ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տարածաշրջանի ՌԴ ՆԳՆ պետավտոտեսչությանն ու նահանգապետի մամուլի ծառայությանը։

Վթարը տեղի է ունեցել «Աստրախան–Էլիստա–Ստավրոպոլ» ավտոմայրուղու 420–րդ կիլոմետրում։ Նախնական տվյալով` 23 ուղևորով Վոլգոգրադից Ստավրոպոլ մեկնող ավտոբուսի վարորդը անհայտ պատճառներով հանդիպակաց հատված է դուրս եկել ու բախվել Renault մակնիշի բեռնատարին։

Դանակահարություն Երևանում. տղամարդուն ծեծել են ու դանակով հարվածել նրա նստատեղին

«Այժմ հայտնի է հինգ մահացածի մասին, նրանց թվում է նաև բեռնատարի վարորդը։ Վիրավորների թիվը դեռ պարզվում է, նախնական տվյալով` տուժել են ուղևորներից 14-ը։ Նրանք շրջանային հիվանդանոց են տեղափոխվել», – հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ պետավտոտեսչությունից։

Նախնական վարկածներից մեկի համաձայն` վթարի պատճառը վարորդի հոգնածությունն է եղել . վթարից րոպեներ առաջ 59–տարեկան տղամարդուն կանգնեցրել են «Ղեկին քնել» նախազգուշական ակցիայի շրջանակում։

Այժմ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայություները։

Տավուշում պապը հարվածել է թոռանը, 14–ամյա աղջկան հիվանդանոց են տեղափոխել

Ըստ թեմայի

Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը Տյումենի մարզում բախվել է մեկ այլ մեքենայի. կա զոհ
Երևանում բանկոմատը պայթեցրել և խոշոր գումար են գողացել
Ռուսաստանում վթարի հետևանքով տուժել են ՀՀ–ից մեկնած միկրոավտոբուսի վարորդն ու 2 ուղևորները
թեգերը:
Զոհ, վթար, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ