03:29 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Президент России Владимир Путин отвечает на вопросы журналистов после ежегодной Прямой линии в Гостином дворе (20 июня 2019). Москвa

Պուտինն ասել է, թե ինչով կպատասխանեն ԱՄՆ–ի՝ միջին ու փոքր հեռահարության հրթիռների մշակմանը

© Sputnik / Сергей Гунеев
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
55 0 0

Մոսկվայում կարծում են, որ ԱՄՆ–ի միակողմանի ելքը Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից, լրջորեն բարդացրել է  իրավիճակն աշխարհում ու բոլորի համար հիմնարար ռիսկեր ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Եթե հավաստի տեղեկություն լինի այն մասին, որ ԱՄՆ–ն ավարտել է միջին և փոքր հեռահարության հրթիռների մշակումն ու անցել դրանց արտադրությանը, Ռուսաստանը ստիպված կլինի նմանատիպ հրթիռների լայնաֆորմատ մշակում սկսել։

Այս մասին նշված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ, որը նա արել է Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից Վաշինգտոնի միակողմանի հեռանալու առնչությամբ։

Այս տարվա փետրվարի 1–ին ԱՄՆ–ն հայտնել էր, որ սկսում է Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից հեռանալու գործընթացը։ Երբ կողմերից մեկը հեռանում է պայմանագրից՝ այն ավտոմատ կերպով դադարում է գոյություն ունենալ։ Այսպիսով` 2019 թվականի օգոստոսի 2–ից ՄՓՀՀ–ն այլևս չկա։

«Ռուսաստանը ցավով փաստում է, որ շինծու պատրվակով ԱՄՆ–ի միակողմանի դուրս գալը Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից՝ չեղարկում է սպառազինության ոլորտում հսկողության կարևորագույն փաստաթղթերից մեկն ու լրջորեն բարդացնում իրավիճակն աշխարհում՝ բոլորի համար հիմնարար ռիսկեր ստեղծելով։  Ընդգծեմ` տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն ընկնում է ամերիկյան կողմի վրա»,-նշել է Պուտինը։

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների սրացումը լավ բան չի խոստանում Հայաստանի տնտեսության համար

Նրա խոսքով` միջազգային անվտանգության խնդիրների խորքային քննարկման փոխարեն ԱՄՆ–ն պարզապես ջնջեց ծավալուն ռազմական հակամարտության, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառմամբ մասշտաբային զինվորական հակամարտությունների առաջացման հավանականության նվազեցմանն ուղղված ջանքերը։

Պուտինը հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը, ԱԳՆ–ին ու Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությանը՝ ուշադիր հետևել միջին և փոքր հեռահարության հրթիռների մշակման, արտադրության ու տեղակայման՝ ԱՄՆ–ի հետագա քայլերին։

ՌԴ նախագահը հավելել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում իր վրա վերցրած միակողմանի պարտականություններից, ու իրենց գործողությունները բացառապես պատասխան, հայելային բնյութ են կրելու։

Նա  ընդգծել է, որ անհրաժեշտ է համարում անհապաղ վերականգնել ռազմավարական կայունության ու անվտանգության պահպանմանն ուղղված լիարժեք բանակցությունները։ 

Ըստ թեմայի

Համբույր, համբույր. տեսեք` ինչպես են ողջագուրվում ՌԴ–ի ու ԱՄՆ–ի մշտական ներկայացուցիչները
ՌԴ դեսպանատան ռմբապաստարանի և ԱՄՆ–ի դեսպանի մասին. Կոպիրկինի անկեղծ զրույցը
Եթե ԱՄՆ-ը Վենեսուելա ներխուժի. Լավրովը ներկայացրել է ՌԴ հնարավոր քայլերը
Արցախյան խնդիր. ինչը ՌԴ-ի համար առաջնային է, ԱՄՆ–ի համար լուսանցքից այն կողմ է
Սարգսյան. «ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները կարևոր են համաշխարհային գործընթացների տեսանկյունից»
թեգերը:
Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիր, Ռուսաստան, ԱՄՆ, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ