21:23 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Ռոբերտսը բազմիցս այցելել է Ռուսաստան և խոստովանել, որ իրեն դուր է գալիս այդ երկիրը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի - Sputnik. Ամերիկյան դերասան Էրիկ Ռոբերտսը` աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերտսի եղբայրը, հայտարարել է, որ ցանկանում է ռուսական քաղաքացիություն ստանալ։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ռոբերտսն այցելել է Ռուսաստան` մարտական սամբոյի միջազգային մրցաշարին մասնակցելու, որն ընթանում է Սոչիում։

«Ես շատ եմ սիրում մարտարվեստներ, մարտիկներին, ուստի եկել եմ Ռուսաստան` մենամարտերի հիանալի երեկոն տեսնելու։ Ես ուզում եմ ստանալ երկրորդ քաղաքացիություն, և այն ռուսական կլինի»,-ասել է դերասանը Սոչիում գործակալության հետ զրույցում։

Ռոբերտսը մի քանի անգամ այցելել է Ռուսաստան և խոստովանում է, որ նրան այդտեղ դուր է գալիս։

«Ռուսաստանը շատ ռոմանտիկ է։ Այն ինձ հիշեցնում է Ամերիկան։ Յուրաքանչյուր երկրում իր հիանալի կյանքը կա», – եզրափակել է դերասանը։

Էրիկ Ռոբերտսը նկարահանվել է ավելի քան 400 կինոնկարում։ Դերասանին առաջադրել են «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Նա Ջուլիա Ռոբերտսի ավագ եղբայրն է։

Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքում է. Վիտալինային ոչինչ հայտնի չէ

Ըստ թեմայի

Ամենաթանկարժեք դերասաններից մեկը դարձել է չինական ընկերության դեմքը
Հայկական մարտարվեստի գաղտնիքները
Ուրիշ նորություններ. Արևելյան մարտարվեստը` մարմնի ու մտքի ներդաշնակության փիիսոփայություն
թեգերը:
Ռուսաստան, Էրիկ Ռոբերտս, Ջուլիա Ռոբերտս

Գլխավոր թեմաներ