17:12 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Հայաստանի ՄԻՊ–ն ու Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատարը քննարկում են Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող հայերին հուզող խնդիրների լուծմանն առնչվող հարցերը

Մոսկվայում քննարկվում է ՌԴ–ում ապրող կամ արտագնա աշխատանքի մեկնած հայերի խնդիրները

© Photo: Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
113 0 0

ՀՀ և ՌԴ մարդու իրավունքների պաշտպանների քննարկման օրակարգում ներառված են այն հարցերը, որոնց առավել շատ են բախվում մեր հայրենակիցները:

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Հայաստանի ՄԻՊ–ն ու Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատարն այս պահին քննարկում են Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող հայերին հուզող խնդիրների լուծմանն առնչվող հարցերը։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ–ի Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջից։

«Քննարկումը տեղի է ունենում Մոսկվայում. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան քննարկում են արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հետաքրքրող հարցերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ քննարկումն արտահայտում է Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ, որը նույնպես մասնակցում է քննարկմանը: Հանդիպմանը մասնակցում է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Ի՞նչ է կատարվում Սոչիի օդանավակայանում, և ի՞նչ դեր ունի հայկական ազգանունը

 

Օրակարգում ներառված են այն հարցերը, որոնց առավել շատ են բախվում մեր հայրենակիցները:

Ըստ թեմայի

Քաշում են մյուս մայթ ու նորից հարվածում. Մոսկվայի զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը
Ծեծկռտուք` Մոսկվայի շրջանում. Արմեն Խաչատրյան օգտատերը տեսանյութ է հրապարակել սոցցանցում
Մոսկվայի դատարանը որոշել է գործարար Ալբերտ Խուդոյանին կալանավորել
թեգերը:
Արա Աբրահամյան, Մոսկվա, հայեր, հայ, ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ