23:40 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Երևան

Հայաստանը 2-րդ տարին շարունակ գլխավորում է ռուսաստանցիների հանգստի սիրելի վայրերի ցուցակը

© Sputnik / Asatur Yesayants
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
141 0 0

Ռուսաստանցի զբոսաշրջիկների ավելի քան 8 տոկոսը, ծրագրելով հանգիստը, դեպի Հայաստան ավիատոմսեր է գնում։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանցի զբոսաշրջիկների մոտ արտասահմանյան ուղղությունների շարքում առաջին տեղում է Հայաստանը, հաղորդում է OneTwoTrip ճանապարհորդություններ ծրագրելու ծառայությունը։

Այս կայքում կատարված գնումների վերլուծության համաձայն` բոլոր գնված ավիատոմսերի 8,5 տոկոսը բաժին է ընկնում Երևանին և Գյումրիին։ Ընդ որում` այդպիսի միտում է նկատվում արդեն երկրորդ ամառը շարունակ։ Առաջատարների եռյակում են Իտալիան և Թուրքիան, որոնք մեկ տարի առաջ զբաղեցրել էին համապատասխանաբար 5–րդ և 10–րդ տեղերը։

Ավելի վաղ թոփ եռյակի մեջ մտել է Վրաստանը, բայց այն բանից հետո, երբ հուլիսի 8–ին դադարեցվել է ուղիղ ավիահաղորդակցությունը, Վրաստանը զիջել է դիրքերը և հայտնվել 5–րդ հորիզանականում։ Դա էլ հաջողվել է բացառապես հունիսյան զբոսաշրջային հոսքի հաշվին։

«Վարչապետն է Ձեր զբոսավարը» ակցիան կվերածվի գովազդային հոլովակի

Ռուսաստանցիների հանգստի հայտնի արտասահմանյան ուղղությունների տասնյակի մեջ մտնում են նաև Իսպանիան, Ուզբեկստանը, Գերմանիան, Տաջիկստանը, Ֆրանսիան և Ղրղըզստանը։

Ավելի շատ Հայաստան են այցելում Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և Սոչի քաղաքներից։

Ըստ թեմայի

Եգիպտոսում մնացած հայ զբոսաշրջիկների համար կկազմակերպվի ևս 1 չվերթ. դեսպանություն
Ռուսաստանցի զբոսաշրջիկների Վրաստան չգալը մեծ վնաս է տվել. Բուրջանաձեն բացել է փակագծերը
Փաշինյանը` զբոսավար. վարչապետն օտարերկրացի զբոսաշրջիկների հետ շրջում է ավտոբուսով
թեգերը:
ռուս, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ