00:26 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Կոնֆետներ

Սարատովյան խանութում տղամարդը փորձել է կոնֆետները մկնդեղով թունավորել

© Sputnik / Сергей Аверин
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
161 0 0

41-ամյա տղամարդն այժմ համապատասխան մասնագետների հսկողության տակ է:

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. Սարատովի ոստիկանները ստուգում են հաղորդագրությունն այն մասին, որ քաղաքի խանութներից մեկում տղամարդը կոնֆետների վրա մկնդեղ է լցրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ստուգումների համար առիթ է հանդիսացել խանութներից մեկի տեսախցիկից ստացված ձայնագրությունը։ Կադրերում երևում է, որ գլխանոցով տղամարդը տոպրակից ինչ–որ բան է թափ տալիս ապրանքի վրա։ Ենթադրաբար՝ մկնդեղ։ Դա նկատած խանութի աշխատակցուհին ոստիկանություն է կանչել։

Սարատովի ոստիկանության մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն` ձերբակալվածը 41-ամյա տղամարդ է, որը հոգեկան խնդիրներ ունի: Այժմ նրան փոխանցել են մասնագետների,  նա գտնվում է համապատասխան բուժհաստատությունում։

Ինչպես է մկնդեղը հայտնվել Հայաստանից արտահանված ձկնամթերքում. Գեորգի Ավետիսյան
Ավելի վաղ` օգոստոսի 16-ին, Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում երկու տղամարդ էր մահացել, 6-ը՝ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվել։ Պատճառը տան պայմաններում պատրաստված արևածաղկի ձեթից թունավորումն էր։ Նրա մեջ մկնդեղ էին հայտնաբերել։

Ըստ թեմայի

Երևանի հայտնի ռեստորաններից մեկում ժամկետանց ու առանց մակնշման մթերք է հայտնաբերվել
Պապը սպանել է նորածին թոռանը` նրան ալկոհոլ տալով
Չարենցավանում անչափահաս երեխաների մայրը փորձել է վերջ տալ կյանքին
թեգերը:
կոնֆետ, խանութ, թունավորում

Գլխավոր թեմաներ