16:07 17 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
Ինքնաթիռ

Գինի, կոնյակ, մրգեր, կամ «Armenia» ավիաընկերությունը գտել է ռուսաստանցիների «թույլ տեղը»

© Sputnik / Aram Nersesyan
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
114112

Վորոնեժ–Երևան չվերթերում ՌԴ քաղաքացիների թիվը վերջին տարիներին 15%–ից 50% է հասել։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Վորոնեժի օդանավակայանում Բաց դռների օրը «Armenia» ավիաընկերության տաղավարը մեծ իրարանցում առաջացրեց։ Շաբաթ օրը` օգոստոսի 24–ին կայացած միջոցառումը նվիրված էր Վորոնեժի օդանավակայանը Պյոտր I–ին պատվին վերանվանելուն։

Բաց դռների օրվա այցելուները հնարավորություն ունեին ոչ միայն ծանոթանալ օդանավակայանի հետ համագործակցող ընկերություններին ու տուրօպերատորներին, այլև գեղեցիկ ավիաշոու վայելել ու զինվորական խոհանոցի ուտեստներ համտեսել։

Часть угощений армянского павильона на Дне открытых дверей в Воронеже
© Sputnik / David Galstyan
Վորոնեժի օդանավակայանում Բաց դռների օրը

Իսկ հայկական տաղավարում այցելուները վայելում էին գինի, խաղող, թարմ միրգ ու չիր Հայաստանից։ Տաղավարի մոտ արագ մեծ հերթ գոյացավ։ Ընդ որում` շատերը համտեսում ու վերադառնում էին նորից օգտվելու։ Այդ ֆոնին հասկանալի դարձավ` ինչու է Երևանը հայտնվել այն քաղաքների ցանկում, ուր ռուսաստանցիներն ամենաշատն են գալիս ու վերադառնում։

Տաղավարի այցելուներից շատերին հետաքրքրում էր, թե որտեղից է կարելի հայկական մթերք գնել։ Նրանց առաջարկում էին համտեսել այդ ամենը հենց Հայաստանում։

Այցելուներից շատերը զարմացան, երբ իմացան, որ Ռուսաստանից կարելի է Հայաստան թռչել ներքին ռուսական անձնագրերով։ Նրանց խոսքով` դա ավելացնում է հավանականությունը, որ նրանք հանգստի համար հենց այդ ուղղությունը կընտրեն։

«Armenia» ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ավիափոխադրողը 2016 թվականից չվերթեր է իրականացնում դեպի Վորոնեժ։

Սկսել ենք շաբաթը երկու չվերթից, թեև սկզբում բեռնվածությունը փոքր էր։ Խաչատրյանի խոսքով` ավիաընկերության աշխատանքի շնորհիվ հաջողվել է ավելացնել հետաքրքրությունն այդ ուղղության նկատմամբ։

«Չվերթերի բեռնվածությունը 50-60% էր, այժմ 80-90% է։ Սա միայն սկիզբն է, մենք հասկանում ենք, որ պետք է շարունակել աշխատել։ Ավիաընկերությունը նախատեսում է տարանցիկ չվերթեր բացել «Ուզբեկական ավիաուղիների» հետ ու Երևան–Վորոնեժ– Տաշքենդ և հակառակ ուղղությամբ չվերթեր իրականացնել։ Դիտարկվում է նաև Վորոնեժ–Երևան– Թել Ավիվ ուղղությունը», – ասաց Խաչատրյանը։

Այդ ուղղությունների բացումը թույլ կտա էլ ավելի բարձրացնել ինքնաթիռների բեռնվածությունը` տարանցիկ ուղևորների հաշվին։

Ինչ վերաբերում է Վորոնեժին` ապա այստեղ նշանավոր հայկական համայնք կա, ինչպես և Ռուսաստանի շատ քաղաքներում։ Զարմանալի չէ, որ առաջին տարիներին Վորոնեժից «Armenia»–ի ուղևորների միայն 10-15% էին ՌԴ քաղաքացի։

«Այժմ կարող ենք վստահ ասել, որ անցել ենք 50%–ի սահմանը։ Ուղևորները նաև Ռուսաստանի քաղաքացիներ են, զբոսաշրջիկներ, ովքեր ուզում են տեսնել ու վայելել Հայաստանը։ Դա նպաստում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, իսկ հայկական ավիաընկերությունից լավ Հայաստանը ոչ ոք չի կարող ներկայացնել», – ասաց Խաչատրյանը։

Տոմսերի գները կարող են նվազել. կհաջողվի՞ արդյոք Ryanair-ին մուտք գործել հայկական շուկա

Նա նշեց, որ հայկական հյուրընկալությունը սկսվում է ինքնաթիռից։ Հայկական գինի, կոնյակ, լավաշ. այս ամենին ուղևորները սկսում են ծանոթանալ հենց ինքնաթիռում` դեռ Հայաստան չհասած։ Բուն Հայաստանում նրանց սպասում է հիանալի բնությունը, խոհանոցն ու մշակութային հուշարձանները։

Միջոցառման ընթացքում ընկերությունը դեպի Հայաստան երկու տոմս է խաղարկել։

Մրցույթի հաղթող Իվան Մատվեևը նշեց, որ թռիչքը դեպի Երևան ամառային հանգստի հիանալի լրացում կլինի։

Победитель розыгрыша билетов авиакомпании Armenia Иван Матвеев
© Sputnik / David Galstyan
Իվան Մատվեև

«Հաճույքով Երևան կմեկնեմ ընկերոջս հետ։ Հայերը շատ ընկերասեր ազգ են, հույս ունեմ, որ ինձ լավ հանգիստ է սպասվում», – նշեց նա։

Հիշեցնենք` 2019 թվականի հունվար–հունիս ամիսներին Հայաստանի մոտ 1,679 միլիոն այցելություն է գրանցվել։ Միայն զբոսաշրջային այցելությունները 770 հազար են կազմել։ Ռուսական անձնագրերով առաջին կիսամյակում 342 հազար մարդ է եկել Հայաստան։ Դա 55 հազարով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

թեգերը:
զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ, ռուս, ինքնաթիռ, Վորոնեժ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ