17:21 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Նոր ուղղաթիռի ներկայացումը

«Յանդեքս. Տաքսի» հավելվածի միջոցով հնարավոր կլինի ուղղաթիռ պատվիրել

© Sputnik / Рамиль Ситдиков
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
Տեխնիկա և նորարարություններ (137)
202 0 0

Թռչող փոխադրամիջոցը հնարավոր կլինի պատվիրել սմարթֆոնի համար նախատեսված հավելվածի օգնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և «Յանդեքս. Տաքսի» ընկերությունը МАКС-2019–ի շրջանակներում օդային տաքսիների ցանց ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր են կնքել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Յանդեքսի» աշխատակիցները պարզաբանել են, որ ընկերությունն առաջինն է Ռուսաստանում ուղղաթիռների կանոնավոր չվերթեր կազմակերպելու գործում։ Ողղաթիռ հնարավոր կլինի պատվիրել սմարթֆոնի միջոցով։

Թռիչքի արժեքի մասին «Յանդեքսը» դեռ լռում է, բայց խոստանում է մոտեցնել բիզնես դասի մեքենայով ուղևորության գնին։

Ո՞վ է Տիգրանը, կամ ինչպես տաղանդավոր մասնագետներին բերենք Հայաստան
Լրատվամիջոցները «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի ներկայացուցչից ճշտել են, որ ամենայն հավանականությամբ աերոտաքսու համար օգտագործվելու են VRT500 մոդելի ուղղաթիռներ, որի նախանմուշը ցուցադրել են Միջազգային ավիացիոն–տիեզերական սալոնում։ Հայտնի է նաև, որ հաջորդ տարի արվարձաններում և Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի տարածքում կսկսվեն փորձնական թռիչքներ։

Հայաստանն ափի մեջ. «Յանդեքսի» նոր ծառայությունը
Եթե անվտանգության ու շահութաբերության արդյունքները լինեն դրական, ընկերությունները կպլանավորեն թռիչքներ քաղաքային սահմաններից մինչև օդանավակայանների տարածքներ։

թեմա:
Տեխնիկա և նորարարություններ (137)

Ըստ թեմայի

Մամուլի տեսություն. Կարապետյանի, Աբրահամյանների և չկայացած թռիչքների մասին
Տաքսիստները փակել են Բաղրամյան փողոցը. տեսանյութ
Ո՞վ է Տիգրանը, կամ ինչպես տաղանդավոր մասնագետներին բերենք Հայաստան
թեգերը:
տաքսի, ուղղաթիռ

Գլխավոր թեմաներ