00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լազարյանների դպրոցը Մոսկվայում. հայոց լեզու սովորելը պարտադիր է

© Photo : Yandex mapШкола № 2042 имени Лазаревых
Школа № 2042 имени Лазаревых - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մայրենի լեզուն սովորելը պարտադիր է հայ երեխաների համար հայկական ազգային բաղադրիչ ունեցող №2042 դպրոցում։ Բայց այստեղ դասավանդում են նաև արաբերեն, պարսկերեն, անգլերեն, ֆրանսերեն։ Sputnik Արմենիան ներկայացնում է դպրոցը ուսմնական տարվա սկզբին։

Sputnik, Լև Ռիժկով
Լազարյանների անվան №2042 դպրոցը Մոսկվայի միակ հանրակրթական դպրոցն է, որտեղ հայերեն են դասավանդում։ Գիտելիքի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման աշակերտների մեծ մասը հայեր ու ռուսներ են։ Սակայն այստեղ նաև Միջին Ասիայի և հեռավոր արտասահմանի այլ երկրներից եկած աշակերտներ էլ կան։

Здание школы села Навур Тавушской области - Sputnik Արմենիա
Սեպտեմբերի մեկն առանց 1-ին դասարանի. Տավուշի գյուղերում կա՛մ երեխաներն են քիչ, կա՛մ դպրոցը դպրոց չէ

Ռուսաստանի ու Մոսկվայի դրոշները բեմ բարձրացնելու պատվին են արժանացել դպրոցի լավագույն աշակերտները` Սամվել Շահբազյանն ու Էդվին Ռոստոմյանը։ Երկուսն էլ 11–րդ դասարանում են սովորում և ոսկե մեդալի են հավակնում։

Սամվելը երկրորդ դասարանից այստեղ է սովորում, առաջինը Հայաստանում է ավարտել։

«Շատ լավ եմ ինձ զգում այս դպրոցում, – խոստովանում է տղան, – մթնոլորտն այստեղ շատ ջերմ է։ Ուսուցիչներն աշակերտներին իրենց զավակների պես են վերաբերվում, ոչ միայն գիտելիք են տալիս, այլև դաստիարակում են»։

Էդվինն առաջին դասարանից այս դպրոցում է։ Ծնողները նրան այստեղ են բերել, քանի որ մայրենի լեզուն սովորելու հնարավորություն կա։

«Մարդ պետք է ճանաչի սեփական մշակույթը, սեփական լեզուն` անկախ նրանից, թե որտեղ է գտնվում», – ասում է Էդվինը։

№2042 դպրոցի տնօրեն Գայանե Աբրահամյանը պատմում է, որ դպրոցը 11 տարի առաջ է հիմնվել ու հայկական ազգային բաղադրիչով №1110 դպրոցի իրավահաջորդն է դարձել։

«Տարբերությունն այն է, որ №1110 դպրոցում միայն հայեր էին սովորում, – ասում է տնօրենը, – դպրոցը բացվել էր Սպիտակի երկրաշարժից հետո։ Աշակերտներ ավելացել էին նաև Ղարաբաղյան պատերազմից հետո։ Դպրոցը նախկին մանկապարտեզի շենքում էր, որը նախատեսված էր 250 մարդու համար, բայց այնտեղ 790 երեխա էր սովորում։

© Sputnik / Лев РыжковՍամվել Շահբազյանն ու Էդվին Ռոստոմյանը
Լազարյանների դպրոցը Մոսկվայում. հայոց լեզու սովորելը պարտադիր է - Sputnik Արմենիա
Սամվել Շահբազյանն ու Էդվին Ռոստոմյանը

Շատերը դժվար էին հարմարվում Մոսկվայի կյանքին, քանի որ երեխաները նույնիսկ Երևանից չէին, այլ փոքր գյուղերից։ Այնուամենայնիվ, դպրոցի տված կրթության շնորհիվ երեխաները գտան իրենց տեղը։ Շրջանավարտներից շատերը շատ հաջողակ են դարձել»։

2008 թվականին բացված №2042 դպրոցում որոշվեց պահպանել հայկական բաղադրիչը, բայց չսահմանափակվել դրանով։ Ուսումնասիրվող լեզուներին ավելացան արաբերենն ու պարսկերենը։ Նաև անգլերեն ու ֆրանսերեն են սովորում։

Այս պահին դպրոցում 38 ազգության ներկայացուցիչներ են սովորում։ Այստեղ կան նաև երեխաներ Աֆղանստանից, Պակիստանից, Սիրիայից։

© Sputnik / Лев РыжковԳայանե Աբրահամյանը
Լազարյանների դպրոցը Մոսկվայում. հայոց լեզու սովորելը պարտադիր է - Sputnik Արմենիա
Գայանե Աբրահամյանը

Հայոց լեզուն պարտադիր առարկա է բոլոր հայ երեխաների համար: Այն ուսումնասիրում են Հայաստանից բերված դասագրքերով։

Առաջին դասարանցի Էդմոն Ամիրյանը իսկապես երջանիկ է երևում։

«Մեր ընտանիքին լավ ծանոթ է այս դպրոցը, – ասում է նրա մայրը` Աղունիկը, – մեր ավագ դուստրը այստեղ է ավարտել»։

Ինչ խնդիր է լուծել դպրոցների առցանց ընդունելության համակարգը. ծրագիրն արդարացրե՞լ է իրեն

 

Տոնական տրամադրություն ուներ նաև մեկ այլ առաջին դասարանցի` Մարկ Պապոյանը։ Այժմ նա կկարողանա իր ավագ եղբոր` չորրորդ դասարանի աշակերտի հետ դպրոց գալ։ «Մեզ այս դպրոցում դուր է գալիս, թե ինչպես են երեխաներին վերաբերվում», - ասում է առաջին դասարացու մայրը` Աննա Պապոյանը։

© Sputnik / Лев РыжковԱննա Պապոյանը
Լազարյանների դպրոցը Մոսկվայում. հայոց լեզու սովորելը պարտադիր է - Sputnik Արմենիա
Աննա Պապոյանը

Պապոյանը վստահեցնում է, որ հենց այս դպրոցում կարելի է բարձր մակարդակով ուսումնասիրել օտար լեզուներ և այլ առարկաներ սովորել։

Լրահոս
0