19:07 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Վլադիմիր Պուտին

Պուտինը գործընկերոջը զգուշացնում էր սեպտեմբերի 11-ի սպառնալիքի մասին. ԿՀՎ նախկին վերլուծաբան

© Sputnik / Алексей Никольский
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
84 0 0

Ռուսաստանի գծով ԿՀՎ նախկին վերլուծաբանն իր գրքում խոստովանել է, որ Ռուսաստանի նախագահն ամերիկյան գործընկերոջը նախազգուշացնում էր սեպտեմբերի 11-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից երկու օր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ջորջ Բուշ կրտսերին նախազգուշացնում էր սպասվող հարձակման մասին։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Ռուսաստանի գծով ԿՀՎ նախկին գլխավոր վերլուծաբան Ջորջ Բիբին այս մասին գրել է «Ռուսական ծուղակ. ինչպես Ռուսաստանի հետ մեր ստվերային պատերազմը կարող է միջուկային աղետի հասցնել» իր գրքում։

Վերլուծաբանը նշում է, որ այդ խոսակցության մասին պաշտոնապես որևէ տեղ չեն հայտնել, սակայն գրոհից երկու օր առաջ` սեպտեմբերի 9-ին, Վլադիմիր Պուտինը զանգահարել է կրտսեր Բուշին և նախազգուշացրել, որ ռուսական հետախուզությունը սպասվող ահաբեկչական արշավի հատկանիշներ է բացահայտել, ինչպես գրված է Ջորջ Բիբիի հուշերում, «Աֆղանստանից վաղուց պատրաստվող և բխող ինչ–որ բանի»։

2011 թվականին ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսն էլ իր գրքում պատմել էր, որ Ռուսաստանի նախագահը նախապատրաստվող հարձակման մասին ամերիկացիներին զգուշացրել է ահաբեկչությունից 3 ամիս առաջ` Լյուբլյանայում նախագահների հանդիպման ժամանակ, սակայն Ամերիկայում ոչ ոք նշանակություն չի տվել դրան։

Պուտինի` Քոչարյանին ուղղված շնորհավորանքում որևէ արտառոց բան չկա. դեսպան Տողանյան

Հիշեցնենք` 2001 թվականի սեպտեմբերի 11-ի առավոտյան Ալ-Քաիդայի (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) 19 ահաբեկիչ 9 չվերթային ինքնաթիռ էին զավթել։ Գրոհայինները երկու օդանավ ուղղել էին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի ուղղությամբ, երրորդը` Պենտագոնի, իսկ չորրորդը ահաբեկիչների և ուղևորների կոնֆլիկտի հետևանքով ընկել էր Փենսիլվանիա նահանգում։ Ահաբեկչության հետևանքով 2977 մարդ էր մահացել։

Ուկրաինայի մասին և ոչ միայն. Մերկելը զանգել է Պուտինին

Ըստ թեմայի

Պուտինն ավելի շուտ դրական է վերաբերվում Փաշինյանին. Լուկյանով
Պուտինն ասել է, թե ինչով կպատասխանեն ԱՄՆ–ի՝ միջին ու փոքր հեռահարության հրթիռների մշակմանը
Զելենսկին «գաղտնազերծել է» Պուտինի հետ հեռախոսազրույցը Դոնբասի մասին
թեգերը:
Ահաբեկչություն, ԱՄՆ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ