15:45 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Ռոման Բաբայան

Հաղորդավար Ռոման Բաբայանն ընտրվել է Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր

© Sputnik / Asatur Yesayants
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
204 0 0

Ռոման Բաբայանն առաջատար է. նա իր մրցակից Անաստասիա Ուդալցովայից 2500-ով շատ ձայն է հավաքել։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հայտնի հաղորդավար, «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը հաղթել է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 8–ին։

Ռոման Բաբայանն առաջատար է 5–րդ շրջանում. նա 2.5 հազար ձայնով առաջ է անցել առաջ անցել մրցակցից` Անաստասիա Ուդալցովայից: Այս մասին նշված է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի կայքում։

Ռոման Բաբայանը ռուսաստանցի լրագրող է և թղթակից, անցյալում «ՏՎ Ցենտր» հեռուստաընկերությունում վարել է «Ձայնի իրավունք» ծրագիրը։ Սերգեյ Դորենկոյի մահից հետո գլխավորել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանը։ 2017թ–ին դարձել է ՏԷՖԻ–ի դափնեկիր։

Երեկ կայացած ընտրություններում պատգամավորի աթոռի համար պայքարել է 225 թեկնածու։ Ընդհանուր առմամբ, Մոսկվայում գործել է 3 հազար 600 ընտրատարածք։

Ինչու հայերը չպետք է նեղանան ռուսական ԶԼՄ–ներից. Բաբայան

թեգերը:
Մոսկվա, Ընտրություններ, Ռոման Բաբայան, հայեր, հայ, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ