18:28 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
63 0 0

Ուկրաինայի նախագահն ասել է, որ Ղրիմը վերադարձնելու համար կպայքարեն, և այդ պայքարը միայն խոսքերով չի լինի։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Արևմուտքին չհանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այդ մասին նա ասել է Կիևում Յալթայի եվրոպական ռազմավարության գագաթնաժողովում (YES)։

Ուկրաինայի առաջնորդը սահմանափակումները համեմատել է «խաղաղություն պահպանելու դիմաց հարկերի» հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Պատժամիջոցները փաստացի նույն հարկերն են, որոնք անհրաժեշտ են համաշխարհայի կարգուկանոնի համար։ Այսպես ասենք. դա հարկ է հանուն խաղաղության։ Եվ քանի դեռ աշխարհը չի նորացվել, պատժամիջոցները պետք է պահպանվեն»,-ասել է Զելենսկին։

Նա նաև պատմել է Ղրիմը վերադարձնելու՝ նոր գաղափարների մասին։

«Ես կարծում եմ, որ ամենաբարդ իրավիճակը կլինի Ղրիմը վերադարձնելը։ Մենք մի քանի ձևաչափեր, գաղափարներ ունենք։ Բայց ես չեմ կարող այդ մասին խոսել. դեռ վաղ է։ Մենք կպայքարենք Ղրիմը վերադարձնելու համար։ Եվ ոչ միայն խոսքերով»,-հայտարարել է Զելենսկին YES–ի ընթացքում։

Ֆինլադիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն, որը նույնպես մասնակցում է գագաթնաժողովին, իր հերթին նշել է, որ հակառուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն։

Իրականում. Ղրիմ թերակղզու սահմանին տեղի ունեցածը ակնայտորեն սադրանք էր

«Ոմանք ասում էին, որ պատժամիջոցներից հետո ռուսական տնտեսությունը կկործանվի և այն պետք է նահանջի։ Դա տեղի չունեցավ և վախենամ, որ ապագայում նույնպես տեղի չի ունենա», – ասել է պետության ղեկավարը։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից բանտարկյալներին ազատ արձակելը երկու երկրների հաջող համագործակցության օրինակ է։

Ըստ թեմայի

ԶԼՄ. Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների ցանկը կարող է ընդլայնվել
«Ինքներդ լուծեք ձեր հարցերը». Զելենսկին կոպտել է օդանավակայանի տնօրենին
Մարգարիտա Սիմոնյանը Զելենսկուն կոչ է արել ազատել Վիշինսկուն
թեգերը:
Ռուսաստան, Ուկրաինա, Վլադիմիր Զելենսկի, Արևմուտք, պատժամիջոցներ

Գլխավոր թեմաներ