15:36 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Անդրեյ Բաբկո

Չի կարելի Հարավկովկասյանի հարցը օդից կախված թողնել. Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ

© Sputnik / Nana Martirosyan
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
181 0 0

Ներկայացված ու չհանված մեղադրանքները խանգարում են ընկերությանը, որն ապահովում է Հայաստանի երկաթուղային կապը արտաքին աշխարհի հետ։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Հարավկովկասյան երկաթուղու հարցը չի կարելի օդից կախված թողնել։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն։ 

Ավելի վաղ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանը տարբերակներ է մշակում Հայաստանի երկաթուղու կառավարման մասին պայմանագիրը վաղաժամ խզելու վերաբերյալ։

«Հարավկովկասյան երկաթուղին» պատասխանել է իր դեմ ուղղված մեղադրանքներին

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն դեռ 2018–ի օգոստոսին ստուգումներ էր իրականացնել ձեռնարկությունում, բայց դրանց արդյունքի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ։

Բաբկոն ընդգծեց, որ ստուգումները, որպես այդպիսին, խնդիր չեն. խնդիրն այն է, որ այդ ստուգումներն անորոշ երկար են տևում ու որևէ եզրահանգում չկա։

 «Ոչ ոք դեմ չէ արդար ու օրինական լուծումների, եթե իրավախախտում իսկապես եղել է։ Բայց մեղադրանքներ ներկայացնել ու դրանք օդից կախված թողնել… Չի կարելի այդպես վարվել ոչ մի ձեռնարկության հետ, հատկապես` խոշոր, որը համակարգաստեղծ է հանրապետության համար, և որտեղ երեք հազար մարդ է աշխատում։ Եթե որևէ մեկը մեղավոր է, թող պատժեն, իսկ եթե մեղավոր չեն, պետք հայտարարել, որ խախտում չկա, ու ընկերությունը մաքուր է օրենքի առաջ»,-ավելացրեց Բաբկոն։

Հիշեցնենք` 2018 թվականի օգոստոսին ՀԿԵ–ում խուզարկուներ են անցկացվել, որոնց ընթացքում աշխատանքային փաստաթղթեր են առգրավվել։ Իսկ սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտ» թերթի հետ հարցազրույցում ասել էր, որ չարաշահումները մոտ 60 միլիոն դոլար են կազմել։ ՀՀ ՊԵԿ–ը կամ կառավարությունը դեռ չեն հայտնել ստուգումների ավարտի մասին ու իրավական բնույթի եզրահանգում չեն արել։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Ըստ թեմայի

2018 թ.-ին պետական բյուջե է վճարվել 4 մլրդ դրամից ավելի գումար. ՀԿԵ–ի պատասխանը ՔԿ–ին
Երկաթուղով արտահանումն աճել է, ներմուծումը` նվազել. ՀԿԵ
Տրամադրվել է բացառապես փաստական տեղեկատվություն. Քննչական կոմիտեն պատասխանում է ՀԿԵ–ին
Հայաստանի երկաթուղին կառավարում է ՀԿԵ–ն, չենք քննարկում այն փոխելու հարցը. Փաշինյան
«Հարավկովկասյան երկաթուղին» փոխադրումների համար զեղչեր չի սահմանել և չի սահմանում. «ՀԿԵ»
թեգերը:
Անդրեյ Բաբկո, Պայմանագիր, Հայաստան, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)

Գլխավոր թեմաներ