22:09 12 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.40
  • GBP612.93
  • EUR526.81
  • RUB7.46
Նիկոլայ Պատրուշև

Ռուսաստանի չորս խոշոր քաղաքում ահաբեկչական գործողություններ են կանխվել. Պատրուշև

© Photo: Areg Kochinyan / official site of the Security Council of Armenia
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
44 0 0

Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտնել է, որ այս տարի Կենտրոնական դաշնային շրջանում ահաբեկչական գործունեության հետ կապ ունեցող 152 մարդու են ձերբակալել։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի հատուկ ծառայություններն ու իրավապահ մարմիններն այս տարի չորս ահաբեկչական գործողություն են կանխել երկրի կենտրոնական հատվածի խոշոր քաղաքներում։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն այս մասին հայտարարել է այսօր Կենտրոնական դաշնային շրջանում անվտանգության հարցերին վերաբերող խորհրդակցության ընթացքում։

«Ընթացիկ տարվա ութ ամսում կանխվել է ահաբեկչական ուղղվածության հինգ հանցագործություն, այդ թվում` չորս ահաբեկչական գործողություն, որոնք ծրագրվել էին Տուլայում, Վլադիմիրում, Տամբովում և Վորոնեժում», – նշել է Պատրուշևը։

Նա ավելացրել է, որ այդ ընթացքում Կենտրոնական դաշնային շրջանում ահաբեկչական գործունեության հետ կապ ունեցող 152 մարդու են ձերբակալել։

«Աշխարհի որևէ պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից». Մնացականյանի ելույթը ՄԱԿ–ում

Հիշեցնենք` օգոստոսի սկզբին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կանխել են Վլադիմիրի զորամասի վրա ծրագրված հարձակումը։ Հայտնի է, որ ահաբեկիչները ցանկացել են գրավել զորամասը և զենք զավթել։ Հարուցվել է քրեական գործ «Աջակցություն ահաբեկչական գործունեությանը» հոդվածով։

Ըստ թեմայի

«Միջազգային ահաբեկչություն» տերմինը Հայաստանում կոնկրետություն է ստանում
Մոսկվայում բացահայտել են ԻՊ օջախ. նրանք ծրագրել են աղմկահարույց ահաբեկչություններ
Անվտանգության դաշնային բյուրոն մեծ ահաբեկչություն է կանխել Ռուսաստանում. տեսանյութ
թեգերը:
Նիկոլայ Պատրուշև, Ահաբեկչություն, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ