06:07 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Ռուսաստան, ոստիկաններ, արխիվային լուսանկար

Հայերը հայի՞ են առևանգել. Լենինգրադի մարզում երկու մարդու են ձերբակալել

© Sputnik / Владимир Астапкович
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
293 0 0

Ռուսական որոշ ԶԼՄ–ներ հայտնում են, որ և՛ տուժածը, և՛ չարագործները հայեր են։ Ավելին` ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվող անձինք նույն ընտանիքի անդամներ են։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Լենինգրադի մարզում երկու քաղաքացու են ձերբակալել` մեկ այլ քաղաքացու առևանգելու և գումար շորթելու կասկածով։ Այս մասին գրված է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ՌԴ ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության կայքում։

Նշվում է, որ հոկտեմբերի 3-ի, լույս 4-ի գիշերը Լենինգրադի մարզի Տոսնենսկի շրջանի ոստիկանություն է դիմել «մերձավոր արտասահմանի պետություններից մեկի» 35-ամյա գործազուրկ քաղաքացի։

Նրա խոսքով` հոկտեմբերի 3-ի երեկոյան Տոսնոյի Գորկու փողոցի N6 տան մոտ երեք ծանոթները` ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով իրեն նստեցրել են KIA մակնիշի ավտոմեքենան և գերեզմանոց տարել։

Այնտեղ, ատրճանակի նմանվող առարկայով սպառնացել են և 100 հազար ռուբլի պահանջել, որն իբր պարտք է եղել նրանց։

Երևանի կենտրոնում 2 երիտասարդի են դանակահարել

Քրեական հետախուզության աշխատակիցները օպերատիվ հետախուզական գործողություններ են իրականացրել և ձերբակալել երկու անձի (55 և 33 տարեկան)։ Հետախուզում է իրականացվում հայտնաբերելու համար նրանց 31-ամյա հանցակցին։

Քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 163-րդ հոդվածի 2 մասով։

Ռուսական որոշ ԶԼՄ–ների տվյալներով` և՛ տուժածը, և՛ չարագործները հայեր են։ Ավելին` ենթադրյալ հանցագործության կատարման մեջ կասկածվող անձինք նույն ընտանիքի անդամներ են (հայրը և նրա երկու որդիները)։

Երևանում հնդիկ երիտասարդի են ծեծել

Ըստ թեմայի

Զովունիում, աշխատանքի վայրում տախտակները լցվել են 37–ամյա տղամարդու վրա. նա մահացել է
Գյումրի–Այրում երկաթուղային ճանապարհին գնացքը մի կնոջ է հարվածել
Ապարանում պայթյուն է որոտացել. տեսանյութ
թեգերը:
Ձերբակալում, հայ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ