06:04 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Գուֆ

Հայտնի ռեփերը վիրավորել է կովկասի կանանց. ով է նրան «ստիպել» ներողություն խնդրել

© Sputnik / Владимир Трефилов
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
198 0 0

Գուֆը կրկին տեսաուղերձ է հղել և ներողություն խնդրել։ Բաժանորդները մի լավ ծաղրել են նրան, բայց, երևում է, չեն ներել։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի ռեփեր Գուֆը (Ալեքսեյ Դոլմատով) կրկին սկանդալի կենտրոնում է հայտնվել հարցազրույցի պատճառով, որում կովկասցի կանանց «хачуха» է անվանել։

Նա այդ բառն օգտագործել է Քսենյա Սոբչակի հետ հարցազրույցի ժամանակ։

Հանրությունը հասկանալի պատճառով չի ընդունել Գուֆի ասածը, և զանգվածային ճնշման տակ ռեփերը որոշել է ներողություն խնդրել։ Նա Instagram–ի իր էջում հատուկ տեսաուղերձ է հրապարակել։

«Հերթական անգամ սխալ եմ թույլ տվել։ Այդ բառն իմ բառապաշարում չկա։ Ներողություն եմ խնդրում բոլոր կովկասցիներից և մասնավորապես չեչեններից։ Տղամարդիկ այդպես չեն վարվում, և ես գիտակցում եմ սխալս», – ասել է Գուֆը։

Մեկնաբանություններում բաժանորդները նրան քննադատել են. «Օյ, Գուֆուշկա, ի՞նչ է քեզ հետ կատարվում», «Նորիս սկսեց լացել», «Լյոխա, չեչենական ատրճանակի տա՞կ ես ձայնագրել տեսանյութդ», «Նոր հեյթ է ժամանել», «Տպավորություն է, թե կողքին ատրճանակով կովկասցի է կանգնած», «Ավելի հաճախ ներողություն է խնդրում, քան շնչում», «Լյոխա, դու լոխ ես, և վերջ», «Դե ինչպես միշտ, ես ես չեմ...»։

Նշենք, որ Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում ռեփերը խոստովանել էր, որ իր առաջին սերը վրացուհի էր, նախկին կինը` չեչեն, որի հետ ապրել են 10 տարի, այժմ էլ կրկին վրացուհու հետ է հանդիպում։ Իր բոլոր կանանց նա ընդհանուր բնութագիր է տվել` անվանելով «хачуха»–ներ։ Տեսանյութը հրապարակվել էր Սոբչակի YouTube ալիքում հոկտեմբերի 2-ին, որից հետո նրան սկսել էին քննադատել։

Ավելի վաղ Գուֆին քննադատել էին Տիմատիի հետ համատեղ տեսահոլովակի համար, որը միլիոնավոր «դիսլայքեր» է հավաքել։ Այդ ժամանակ ևս Գուֆը հանդես էր եկել տեսաուղերձով և հայտարարել, որ չգիտեր, թե ինչի մասին է երգը, Տիմատին նրան խաբել է։

թեգերը:
Կին, Սկանդալ

Գլխավոր թեմաներ