06:06 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Անաստասիա Զավորոտնյուկ

Զավորոտնյուկին դո՞ւրս են գրել հիվանդանոցից. մանրամասներ ուռուցքաբանից

© Sputnik / Екатерина Чеснокова
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
99 0 0

Զավորոտնյուկի ազգականները բազմիցս դիմել են ԶԼՄ–ներին` պահանջելով չգրել դերասանուհու մասին և շահարկումներ չանել նրա առողջական վիճակի վերաբերյալ։ Բայց, ինչպես երևում է, մամուլը չի հետևում այդ պահանջներին։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկին դուրս են գրել Եվրոպական բժշկական կենտրոնից, որտեղ նա գտնվել է մոտ մեկ ամիս։ Այդ մասին հաղորդում է Mash տելեգրամ ալիքը։

Նշվում է, որ տվյալ պահին Զավորոտնյուկի առողջական վիճակը գնահատվում է ծանր։ Դերասանուհին, իբր, շարունակում է բուժումն այլ հաստատությունում։

«Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը հաղորդում է, որ Զավորոտնյուկին պետք է դուրս գրեին երկուշաբթի, սակայն գաղտնիությունը հնարավորինս լավ պահպանելու համար հարազատները որոշել են դա անել հանգստյան օրերին։

Բլոխինի անվան կենտրոնի ուռուցքաբան Իգոր Դոլգոպոլովը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Զավորոտնյուկին հիվանդանոցից դուրս գրելը կարող է նշանակել, որ կամ նրա բուժումն ընդհատել են, կամ էլ ցուցադրվող օգնությունն արդյունք չի տալիս, և հիվանդին պալիատիվ թերապիա են նշանակել տանը։

Դոլգոպոլովը նշել է, որ եթե նախկինում ԶԼՄ–ների հրապարակած գլիոբլաստոմա ախտորոշումը ճիշտ է, իսկ վիրահատական միջամտությունը` անհնար, ուրեմն  կանխատեսումները սփոփիչ չեն կարող լինել։

Զավորոտնյուկի ազգականները բազմիցս դիմել են ԶԼՄ–ներին` պահանջելով չգրել դերասանուհու մասին և շահարկումներ չանել նրա առողջական վիճակի վերաբերյալ։ Բայց, ինչպես երևում է, մամուլը չի հետևում այդ պահանջներին։

Մի հավատացեք, մամուլը խիստ չափազանցնում է. Զավորոտնյուկի ընկերները դատապարտել են ԶԼՄ-ներին

ԶԼՄ–ների տվյալներով`  48-ամյա դերասանուհին և նրա ամուսինը` գեղասահորդ Պյոտր Չերնիշևը, հիվանդության մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ, իրենց դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Ենթադրվում է, որ քաղցկեղային հիվանդությունը կարող էր արտամարմնային բեղմնավորման և ցողունային բջիջներով երիտասարդացման պրոցեդուրաների հետևանք լինել։

Հայտնում էին, որ դերասանուհին բուժում է ստացել Եվրոպայում, սակայն վերջերս Մոսկվա է վերադարձել։ Վերջին շրջանում «Իմ հրաշալի դայակը» սերիալի աստղը հազվադեպ էր ներկայանում հանրությանը, չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չի գտնվել իր ավագ դստեր խանութի բացմանը։

Զավորոտնյուկի բուժումը դադարեցրե՞լ են. նախկին ամուսինը ներողություն է խնդրել

Զավորոտնյուկի հարազատները որևէ կերպ իրավիճակը չեն մեկնաբանում։ Չորս տարի առաջ քաղցկեղից մահացել է Անաստասիայի հայրը։

Ըստ թեմայի

Եթե ախտորոշումը ճիշտ է, ապա անհնար է լիովին բուժել․ բժիշկը` Անաստասիա Զավորոտնյուկի մասին
«Հարազատները պատրաստվում են նրա վախճանին»․ Անդրեյ Ռազինը` Զավորոտնյուկի վիճակի մասին
Կոմայից հետո Անաստասիա Զավորոտնյուկը գիտակցության է եկել. բժիշկը լավ նշան է համարում դա
«Զավորոտնյուկը շանսեր ունի». բժիշկները դերասանուհուն պատրաստում են վիրահատության
Անաստասիա Զավորոտնյուկին 2-րդ անգամ են վիրահատել. դերասանուհին փրկվելու շանս ունի
թեգերը:
դերասանուհի, ռուս, Ռուսաստան, քաղցկեղ, հիվանդ, հիվանդանոց, Անաստասիա Զավորոտնյուկ

Գլխավոր թեմաներ