23:43 18 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
ՌԴ ԱԻՆ

Հրաշք՝ Կրասնոյարսկում․ ամբարտակի փլուզման հետևանքով անհետ կորածներից մեկին ողջ են գտել

© Sputnik / Сергей Кузнецов
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
155 0 0

Մեքենավարը, որ անհետ կորածների թվում էր, հայտնաբերվել է։ Նա ողջ-առողջ է, ցուցմունք է տալիս։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Փրկարարները Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինսկի փլուզված պոչամբարի ավանում հայտնաբերել են վեց անհետ կորածներից մեկին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱԻՆ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Յուրչենկոյին։

«Նա (1985 թվականին ծնված) բուլդոզերի մեքենավարն է։ Սկզբում անհետ կորածների թվում էր, այսօր գտան։ Ողջ առողջ է։ Այս պահին մեր աշխատակիցները հարցաքննում են նրան», - ասել է Յուրչենկոն։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ շաբաթ գիշեր Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինսկի շրջանի Շչետինկինո ավանի մոտակայքում փլուզվել է Սեյբա գետի ոսկի արդյունահանող հանքի ամբարտակը։ Փլուզման ալիքը չորս-հինգ մետր բարձրություն է ունեցել ու բաղկացած է եղել կավից, քարերից ու ցեխից։ Աշխատանքային ավանում ջրի տակ են մնացել երկու հանրակացարան։ 15 մարդ մահացել է, հինգի ճակատագիրն անհայտ է։ Ավելի ուշ ԱԻՆ-ից հայտնել էին, որ ոչ թե մեկ, այլ երկու ամբարտակ է փլուզվել։

Ինչ է կատարվել Կրասնոյարսկում ամբարտակի փլուզումից հետո. տեսանյութ

Քննիչները կարծում են, որ դժբախտ պատահարի պատճառ կարող էին դառնալ հանքարդյունաբերական աշխատանքների ընթացքում թույլ տված խախտումները։

թեգերը:
Ռուսաստան, Վիրավոր, հանք, Փլուզում

Գլխավոր թեմաներ