06:48 06 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.04
  • GBP723.93
  • EUR625.46
  • RUB6.97
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
123 0 0

Ռուսաստանի նախագահի կատակը վերաբերել է Doing Business հեղինակավոր միջազգային վարկանիշում երկրների դիրքերին։

ԵՐԵՎԱՆ, հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում «Ռուսաստան–Աֆրիկա» գագաթնաժողովի լիագումար նիստի ընթացքում կատակել է Մավրիկիայի նախագահի պաշտոնակատար Պարամասիվում Վայապուրիի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2020 վարկանիշում Ռուսաստանը բարձրացել է 28–րդ հորիզոնական (անցյալ տարի 31–րդում էր) էլեկտրամատակարարման, հարկահավաքման և ներդրողների իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումների շնորհիվ։

«Դուք ձեզ անհամեստ եք պահում։ Doing Business–ի վարկանիշում բարձրացել եք 13–րդ հորիզոնական, իսկ Ռուսաստանը` 31–րդից 28–րդ։ Մենք զբաղեցրել ենք ձեր տեղը։ Բայց, եթե լուրջ, մենք ձեզ շնորհավորում ենք», – ասել է Պուտինը համաժողովում։

Պուտինը կատակել է, երբ նախագահի աթոռին նստել է Կոմարովան. տեսանյութ

«Ռուսաստան–Աֆրիկա» տնտեսական գագաթնաժողովն անցկացվում է Սոչիում հոկտեմբերի 23-24–ին։ Միջոցառմանը հրավիրված են աշխարհամասի բոլոր 54 պետությունների ղեկավարները։

«Քեզ չի կարելի»․ Պուտինը թույլ չի տվել, որ Մարգարիտա Սիմոնյանը շամպայն խմի

Ըստ թեմայի

Վլադիմիր Պուտինը պատմել է Ելցինի առաջարկի մասին և կրկնօրինակել նրան
Որպես կարգին մարդ` մի օր պիտի ամուսնանամ. Պուտին
թեգերը:
Վլադիմիր Պուտին, Հայաստան

Գլխավոր թեմաներ