21:44 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
20010

Երբ ասուլիսից դուրս գալով իռլանդացի մարզիկը նստել է ավտոմեքենան, նրա հետևից սլացել է 200 մարդ։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Խառը մենամարտերի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի երկրպագուները Մոսկվայում նրա մամուլի ասուլիսի ավարտից հետո վազել են մարզիկի ավտոմեքենայի հետևից։ Տեսանյութը Twitter–ում հրապարակել է «Ռ–Սպորտ» գործակալությունը։

Բազմությունը մոտ երեք ժամ սպասել է Մաքգրեգորին այն շենքի մուտքի մոտ, որտեղ տեղի է ունեցել լրագրողների հետ հանդիպումը։ Իռլանդացին, դուրս գալով մամուլի ասուլիսից, նստել է ավտոմեքենան, որի հետևից սլացել է մոտ 200 մարդ։ Նրանք 200 մետր վազել են մեքենայի հետևից։

«Դարի մենամարտն» ավարտվեց. Մեյվեզերը հաղթեց Մաքգրեգորին

Մաքգրեգորը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հունվարի 18–ին վերադառնում է մրցասպարեզ, ինչպես նաև վախկոտ է անվանել ռուսաստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովին։ Իռլանդացին խոստացել է Նուրմագոմեդովի հետ մենամարտել Մոսկվայում։

Ըստ թեմայի

Սա ի՞նչ բան էր. Բրազիլիայում խաղի ժամանակ տարօրինակ երևույթ է գրանցվել. տեսանյութ
«Հայկական Մաքգրեգորը» կխաղա «Սոչիում»
Ինչպես Երևանում. Մաքգրեգորի հայ «նմանակից» Սոչիում փող չեն վերցնում
թեգերը:
տեսանյութ, երկրպագու, Լրագրող, Մոսկվա, մարզիկ, Մաքգրեգոր

Գլխավոր թեմաներ