17:28 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
193 0 0

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած միջադեպի մասին։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցում բակում տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություն ստանալուց հետո քննչական մարմինները քննություն են սկսել։ Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` այսօր կայացած ճեպազրույցում մեկնաբանելով եկեղեցու բակում կատարված վանդալիզմը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Ավելի ուշ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը վրդովմունք է հայտնել միջադեպի կապակցությամբ։

Զախարովան հաստատել է, որ Ռուսաստանի ԱԳՆ–ը ստացել է Հայաստանի դեսպանատան հայտարարությունը։

«Կարող եմ ասել, որ Ռուսաստանի քննչական մարմինները քննություն են սկսել այդ միջադեպի հետ կապված», – ասել է նա։

Նախքան Հայաստանին կոչ անելն Ալիևը պետք է հրաժարվի Ռամիլ Սաֆարովին հերոսացնելուց. ԱԳՆ

Հիշեցնենք, որ դեսպանատան հայտարարությունում նշվել է, որ Արմավիրում կատարվածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների շրջանում: Դիվանագիտական ներկայացուցչությունը վստահեցրել է, որ միջադեպը լինելու է դեսպանության ուշադրության կենտրոնում։

Ըստ թեմայի

Ամենաշատը ռուսաստանցի զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան. նախարարը թվեր է ներկայացրել
Ռուսաստանի ԱԳՆ–ն ցավակցություն է հայտնել Սիրիայում հայ քահանայի մահվան կապակցությամբ
«Հուսանք` գործընթացը չի ձգձգվի». Զախարովան` ՀՀ–ի կենսալաբորատորիաների հուշագրի մասին
թեգերը:
Հուշարձան, Նժդեհ, Մարիա Զախարովա, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ