14:03 06 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
155 0 0

Արտիստ ու երգիծաբան Միխայիլ Գալուստյանի առաջին տեսահոլովակն արդեն ավելի քան 3 միլիոն դիտում ունի։ Հեղինակները հավակնում են ստեղծել նոր երաժշտական ոճ` «էլեկտրոկովկաս»։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Երգիծաբան Միխայիլ Գալուստյանը YouTube–ի իր Super Жоrik ալիքում հրապարակել է իր առաջին «Хочу тибя любицца!» տեսահոլովակը։ Այն միանգամից տարածվեց ու 5 օրվա մեջ գրեթե 3,5 միլիոն դիտում հավաքեց։

«Զաչեմ ռեսնիցամի մախալա». Միշա Գալուստյանը Ժորիկի կերպարում տեսահոլովակ է նկարահանել

Տեսահոլովակում Super Жоrik–ը ընձառյուծի նախշով կոստյում, երկու ակնոց ու շատ զարդեր է կրում։ Նա իր կաբրիոլետով շրջում է Սոչիում ու հիանում է գեղեցիկ աղջկանով։ Մասնագետները կարծում են, որ այս տեսահոլովակը շարունակություն է կունենա։

Երկրպագուները վիճում են տեսահոլովակի հաջողության գաղտնիքի մասին, ոմանք էլ նույնիսկ խոսում են այն մասին, որ երգի հեղինակներ Միխայիլ Գալուստյանն ու Գարիկ Մարտիրոսյանը հիմնել են երաժշտական նոր ոճ` «էլեկտրոկովկաս»։

Երաժշտական քննադատ Եվգենի Բաբիչևը ռուսական լրատվամիջոցներին ասել է, որ տեսահոլովակի հաջողությունը մեծ մասամբ պայմանավորված է Գալուստյանի գործընկերների աջակցությամբ. նրանք լայնածավալ գովազդ են արել սոցցանցերում։ Դրանից բացի, Գալուստյանին օգնել է համախմբված հայկական համայնքը, որը միշտ հայերի կողքին է, դա հատկապես երևում է «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ։ Բացի այդ, մեծ դերակատարություն ունի կատարման նորաձև մշակումը, որը հիթը պարահրապարակների համար հասանելի է դարձնում։

«Ռուսները չեն ծիծաղում». Միխայիլ Գալուստյանը փոխո՞ւմ է հեռուստաալիքը

Սակայն Բաբիչևի կարծիքով` հաջողության գլխավոր գաղտնիքը հիշվող արտահայտության կրկնությունն է։
«Իմացա, որ Գալուստյանն ու Գարիկ Մարտիրոսյանը տեքստ են գրել։ Պետք է կարողանալ ռուսերենն այնպես ձևափոխել, որ դա արվեստ դառնա», – ասում է երաժշտական քննադատը։

Նրա կարծիքով` տեսահոլովակը շատ լավ սոլո դեբյուտ է Միխայիլ Գալուստյանի համար, ու, ամենայն հավանականությամբ, Super Жоrik նոր նախագիծը պահանջարկ է վայելելու երաժշտասերների մոտ։

Ըստ թեմայի

«Գալուստյանը բարկացած է, տիեզերքը` վտանգված». Գարիկ Մարտիրոսյան
«Чача вдвоём» կամ հայկական Ակունա մատատան. Մարտիրոսյանը և Գալուստյանը նոր «տեսահոլովակ» ունեն
«Խմում ես, հետո էլի ես խմում». Միշա Գալուստյանը Սևանում լողալու իր մեթոդն ունի
Հայկական արմատներով հաջողակ աստղերն ընդգրկվել են Forbes–ի վարկանիշում. ովքե՞ր են նրանք
թեգերը:
երաժշտություն, տեսահոլովակ, Հայաստան

Գլխավոր թեմաներ