18:19 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Անաստասիա Ստոցկայա

«Աչքերը` հաղարջի հատիկ». Ստոցկայան ցույց է տվել իր և հայ ամուսնու երեխաների լուսանկարը

© Sputnik / Екатерина Чеснокова
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
558 0 0

Անաստասիա Ստոցկայան և Սերգեյ Աբգարյանն ունեն երկու երեխա` 8-ամյա Ալեքսանդրը և 2–ամյա Վերան։ Երգչուհին ամեն կերպ խթանում է հայկական մշակույթի նկատմամբ նրանց սերը։ Երեխաներն անցած տարի մկրտվել են Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Երգչուհի Անաստասիա Ստոցկայան Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ Instagram–ում հրապարակել է իր երեխաների լուսանկարները, որոնցում նա կեցվածք է ընդունել Վերայի և Ալեքսանդրի հետ։

Գաղտնապահ Ստոցկայան հրապարակել է հայ ամուսնու լուսանկարը

«Ի՞նչ կարող է լինել երեխայից ավելի հրաշալի։ Միայն երկու երեխան։ Յուրաքանչյուր երեխա պետք է լսի յոթ բան. ես սիրում եմ քեզ, ես հպարտանում եմ քեզնով, ներիր, ես ներում եմ քեզ, ես լսում եմ, դա քո պատասխանատվությունն է, դու ամեն ինչ ունես հաջողության հասնելու համար»,–լուսակարին կից գրել է Ստոցկայան։

Մինչև վերջ սիրահետել է հայ ամուսնուն. Ստոցկայան չի պատասխանել Հայաստանի մասին հարցին

Օգտատերերը բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են գրել։ Մի օգտատեր նկատել է, որ երեխաների աչքերը հայկական են. «հաղարջի հատիկների են նման աչքերը»։

View this post on Instagram

A post shared by Anastasia Stotskaya (@100tskaya) on

Բաժանորդների մեկը «նմանություն» է նկատել Ստոցկայայի երեխաների և երգչուհու նախկին պրոդյուսեր, երգիչ Ֆիլիպ Կիրկորովի միջև։

«Նրանք Կիրկորովի երեխանե՞րն են։ Շատ նման են նրան»,–գրել է նա։

«Զահլա տարան Կիրկորովով»․ Ստոցկայան ցույց է տվել հայից ունեցած աղջկան և որդուն

Անաստասիան և գործարար Սերգեյն  ամուսնացել են  2010 թվականին: 2011 թվականի հուլիսի 16-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Ալեքսանդրը: 2017թ.-ի մայիսի 7-ին զույգը դուստր է  ունեցել, որին անվանել են Վերա:

View this post on Instagram

A post shared by Anastasia Stotskaya (@100tskaya) on

Ըստ թեմայի

Անաստասիա Ստոցկայան բացահայտեց իր հայ ամուսնու ով լինելը
Ստոցկայան երկարատև ընդմիջումից հետո հայ ամուսնուն ներկայացրել է հանրությանը
Ստոցկայայի ոգևորիչ պարը. ինչո՞վ է զարմացրել օգտատերերին հայ գործարարի կինը
Ինչո՞վ է հայ ամուսնուն կերակրում Ստոցկայան․ լուսանկար
թեգերը:
երգչուհի, Ֆիլիպ Կիրկորով, ամուսին, հայ, երեխա, ռուս, Անաստասիա Ստոցկայա

Գլխավոր թեմաներ