02:04 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Վլադիմիր պուտինն ու Արթուր Չիլինգարովը

Չիլինգարովն «աչք է տնկել» Պուտինի տեղի վրա. զավեշտալի դեպք Կրեմլում

© Sputnik / Сергей Гунеев
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
57710

Կրեմլում պետական պարգևներ հանձնելու արարողության ժամանակ Արթուր Չիլինգարովն իր ամբիոնը շփոթել է Վլադիմիր Պուտինի ամբիոնի հետ։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Ականավոր գիտնական, բևեռախույզ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը ծիծաղեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` պատահմամբ կանգնելով նրա տեղը։

Ռուսաստանը Հայաստանին 20 միլիոն դոլարի չափով աջակցություն կցուցաբերի

Կրեմլում պետական պարգևներ հանձնելու արարողության ընթացքում գիտնականը նախագահի ամբիոնը շփոթել է իր տեղի հետ։

«Դեռ վաղ է»,–լսվել է դահլիճից: Ինչին Չիլինգարովը պատասխանել է. «Այնտեղ դեռ վաղ է»։

«Պետք է նկատի ունենալ»,–կատակել է Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում շքանշաններ ու մեդալներ է հանձնել մշակույթի, բժշկության, սպորտի և արտադրության ոլորտում ձեռքբերումների համար։ Պարգևների է արժանացել 47 մարդ։

Ստալինի համար ամառանոցներ կառուցող Մերժանովը միայն մահից առաջ տուն ստացավ

Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 25–ին Լենինգրադում։ Նրա հայրը` Նիկոլայ Չիլինգարյանը, հայ էր, կուսակցական բարձր պաշտոն էր զբաղեցնում, բայց 1940–ականներին ճնշումների է ենթարկվել (վերականգնվել է 1954 թվականին)։

«Շատ եմ կարոտում». Արթուր Չիլինգարովը խոստացել է շուտով Հայաստան գալ

 

Ըստ թեմայի

Սունկ է հավաքել և ամենագնաց վարել. ինչպես է Պուտինը հանգստանում տայգայում. տեսանյութ
«Արարատի ստվերները». Իսպանացիները պատմել են ամենահին երկրի` Հայաստանի մասին
Հայտնի գիտնականը Նիկոլ Փաշինյանին խնդրել է, որ ՀՀ քաղաքացիություն տա դստերը. տեսանյութ
թեգերը:
Կրեմլ, Արթուր Չիլինգարով, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ