06:34 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

© Sputnik / Asatur Yesayants
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
103 0 0

ՀՀ վարչապետը Ռուսաստանի առաջնորդին ցավակցել է դեկտեմբերի 1-ին ՌԴ Անդրբայկալյան երկրամասի Սրետենսկի շրջանում գրանցված պատահարի կապակցությամբ, որի հետևանքով 19 մարդ էր մահացել։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խոր ցավով տեղեկացա Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհերի և վիրավորների մասին:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի ու Արցախի արտգործնախարարներին

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքների անդամներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ արագ ապաքինում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք`դեկտեմբերի 1-ին ՌԴ Անդրբայկալյան երկրամասի Սրետենսկի շրջանում ավտոբուսն ընկել էր Կուենգա գետով անցնող կամրջից։ Ողբերգական պատահարի հետևանքով 19 մարդ  մահացել էր, 6-ը` հոսպիտալացվել։

Ըստ թեմայի

ՀՀ վարչապետն ու Ղրղըզստանի նախագահն ամրապնդելու են համագործակցությունը
«Իմ գործով օգնում եմ ռուսալեզու լսարանին ճանաչել Հայաստանը». Հովհաննես Ազնաուրյան
Ինչպես են հայ հետախույզները ՆԱՏՕ–ի ինքնաթիռով հասել ԱՄՆ. դրվագներ Վարդանյանների կյանքից
Նիկոլ Փաշինյանը գրել է Բակո Սահակյանի հետ հանդիպման մանրամասները
թեգերը:
ցավակցություն, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ