06:37 23 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
251 0 0

Ziroy-ը հայտնի է դարձել ոչ թե որպես երգիչ ու երաժիշտ, այլ որպես սթրիթռեյսեր–խուլիգան։ Նա կարծես դադարել է խելագարի պես արագ վարել, բայց պարզվում է` չարաճճիություններ չանել նա դեռ չի կարողանում։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Երգիչ–սթրիթռեյսեր Գրիշա Զիրոյանը, որն ավելի հայտնի է Ziroy կեղծանունով, տեսահոլովակ նկարահանելու համար փակել է Նոր Արբատը։

Mash տելեգրամ–ալիքում մի տեսանյութ է հայտնվել, որում Գրիշան խալաթով և «Մայբախ» ավտոմեքենաների ուղեկցությամբ քայլում է Նոր Արբատով։ Դեպքի ուսումնասիրությամբ զբաղվում է ոստիկանությունը։

Հատուկջոկատայինները բռնել են Տիմատիին ռեստորանում. դաժան կատակի տեսանյութը

Ի դեպ, Զիրոյանն առաջին անգամ չէ, որ հայտնվում է իրավապահ մարմինների տեսադաշտում։ 2017 թվականի ամռանը նա ավտոմեքենան վարել էր շաշկի խաղալով և վթարներ սադրելով։

Այժմ նա մրցավազքը փոխարինել է երաժշտությամբ, բայց տարօրինակությունների ու ճանապարհային խուլիգանությունների նկատմամբ սերը կարծես թե չի վերացել։

Հայկական վարորդական վկայականների հարցը Ռուսաստանում մոռացության չի մատնվել. Կոսաչյով

Ըստ թեմայի

Դերասանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է. տեսանյութ
Վարորդները 2020թ–ի հունվարի 1-ից կսկսեն տուգանվել բալային նոր համակարգով
Զբոսաշրջիկին «թալանած» ու կեղծ կտրոն տված վարորդին գտել են
թեգերը:
Ոստիկանություն, ավտոմեքենա, Մոսկվա, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ