04:09 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.41
  • GBP626.63
  • EUR571.78
  • RUB6.24
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
621 0 0

Մոսկվայում տեղի է ունեցել Տատյանա Նավկայի շոուն, որին մասնակցել է նաև Պյոտր Չերնիշյովը։ Ընկերները որոշել են անակնկալ կազմակերպել գեղասահորդի համար։

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Գեղասահորդ Պյոտր Չերնիշյովը՝ դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի ամուսինը, դստեր հետ մասնակցել է «Քնած գեղեցկուհի․ երկու թագավորությունների լեգենդը» շոուին։

View this post on Instagram

A post shared by Светская Хроника "КП" (@kp_star_onlinekp) on

Գեղասահորդի համար անսպասելի էր դստեր հայտնվելը հանդիսատեսի շարքերում։ Բայց ընկերներն այդպես որոշել են սատարել գործընկերոջը։ Շոուի հերոսուհին՝ հայտնի գեղասահորդուհի Տատյանա Նավկան, դահլիճի բուռն ծափահարությունների ներքո սառույցի վրա է հանել փոքրիկ Միլային, և նրան հանձնել հորը։

«Սա անակնկալ է։ Նա կարող է լինել ապագա չեմպիոն։ Նա Միլա Չերնիշյովան է։ Նա առաջին անգամ է այստեղ, սա անակնկալ է հայրիկի համար»,-ասել է Նավկան։

Դրանից հետո Չերնիշյովը վերցրել է դստերը և այնպես քնշորեն համբուրել նրա ձեռքերը, որ շատերը հուզվել են։

«Հանդիսատեսն արտասվում էր։ Մինչ մայրը բուժվում է, հորն աջակցում է երեխան»,-գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Զավորոտնյուկի մոտ պոլիօրգան անբավարարություն և թոքաբորբ է զարգացել։ Նշվում էր նաև, որ բժիշկները դադարեցրել են կոմայի մեջ գտնվող դերասանուհու հակաուռուցքային բուժումը։ Սեպտեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ դերասանուհին վերակենդանացման բաժանմունքում է` ծայրահեղ ծանր վիճակում։

«Շատ զգուշորեն ասեմ»․ Ռազինը խոսել է Զավորոտնյուկի առողջական վիճակի մասին

ԶԼՄ–ների տվյալներով` 48-ամյա դերասանուհին և նրա ամուսինը` գեղասահորդ Պյոտր Չերնիշևը, հիվանդության մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ` իրենց դստեր` Միլայի ծնվելուց հետո։ Ենթադրվում է, որ քաղցկեղային հիվանդությունը կարող էր արտամարմնային բեղմնավորման և ցողունային բջիջներով երիտասարդացման պրոցեդուրաների հետևանք լինել։

Հայտնում էին, որ դերասանուհին բուժում է ստացել Եվրոպայում, սակայն վերջերս Մոսկվա է վերադարձել։ Վերջին շրջանում «Իմ հրաշալի դայակը» սերիալի աստղը հազվադեպ էր ներկայանում հանրությանը, չեղարկել էր բոլոր ներկայացումները։ Նա նույնիսկ ներկա չի գտնվել իր ավագ դստեր խանութի բացմանը։

«Ոչ, դա սուտ է»․ Զավորոտնյուկի ընտանիքը պատերազմում է Mash-ի հետ

Ըստ թեմայի

Մի հավատացեք, մամուլը խիստ չափազանցնում է. Զավորոտնյուկի ընկերները դատապարտել են ԶԼՄ-ներին
Մինչ Անաստասիա Զավորոտնյուկի մենեջերները լռում են, ԶԼՄ–ները կաշառում են բժիշկներին
Զավորոտնյուկին դո՞ւրս են գրել հիվանդանոցից. մանրամասներ ուռուցքաբանից
Զավորոտնյուկի մենեջերը հերքել է վատ լուրերը. դերասանուհու ամուսինը սոցցանցային էջեր չունի
թեգերը:
երեխա, Պյոտր Չերնիշյով, գեղասահք, Անաստասիա Զավորոտնյուկ

Գլխավոր թեմաներ