20:59 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Մեկ տարեկան երեխան հուզմունքով և մեծ ոգևորվածությամբ է հետևում, թե ինչպես է հայրը հակառակորդի դարպասն ուղարկում տափօղակը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. Ռուսաստանցի հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինի որդու` փոքրիկ Սերգեյի մասնակցությամբ տեսանյութը մի քանի ժամում շուրջ 50 հազար դիտում է ունեցել։

Մեկ տարեկան փոքրիկը հայրիկին հեռուստացույցով տեսնելիս հուզված և անդադար բղավում է «հայրիկ» և սենյակով վազվզելով թափահարում ձեռքերը։

«Լավ կլիներ` ընկնեիր աթոռից». հոկեյի խաղի ժամանակ աղջկա պարը զայրացրել է երկրպագուներին

Տեսանյութը հրապարակվել էր Instagram–ի Bardown էջում։

View this post on Instagram

Ovi's son watching his dad on TV is way too cute 😂 . (🎥: @nastyashubskaya)

A post shared by BarDown (@bardown) on

«Այնքան հուզիչ է»,«Զվարճալի է, շատ հուզիչ», «Անհավանական հուզիչ». այսպիսի մեկնաբանություններ են թողել տեսանյութի տակ օգտատերերը։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Օվեչկինը Հոկեյի ազգային լիգայի «Վաշինգտոն Քեփիթալզ» ակումբի ձախ եզրային հարձակվողն է, աշխարհի եռակի չեմպիոն և 2018 թվականի Սթենլիի գավաթակիր։

Հաղթանակ` ծննդյան օրը. հոկեյիստ Անդրեյ Ալթիբարմաքյանը զարմացրել է բոլորին

Ռուսաստանցի մոդել և դերասանուհի Անաստասիա Շուբսկայայի և Ալեքսանդր Օվեչկինի որդին լույս աշխարհ է եկել 2018 թվականի օգոստոսի 18-ին։ Տղային կոչել են Սերգեյ` հոկեյիստի մահացած եղբոր պատվին։

Ըստ թեմայի

«Վեցմատանի» հոկեյիստ Ալթիբարմաքյանը բացահայտել է Շվեյցարիային հաղթելու գաղտնիքը
Կրքեր սառույցի վրա. վրացի հոկեյիստն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին
Մահացել է «Սիբիրի» նախկին հոկեյիստ Սամվել Մնացյանը
թեգերը:
հեռուստացույց, որդի, Ռուսաստան, հոկեյ

Գլխավոր թեմաներ